Այսօր ՝ սեպտեմբերի 17-ին, կայացավ Երևանի ավագանու ընտրությունները:Ժամը 20:00 -ին փակվեց մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերը:Ինչպես և կանխատեսվում էր ըստ անկախ սոց. հարցումների՝ սպասվող ընտրությունների արդյունքները և ժողովրդի տրամադրությունը շատ պասիվ է լինելու ընտրություններին մասնակցելու համար, որն էլ ենթադրում է քաղաքացիների ցածր մասնակցությամբ:Եվ ահա 800 հազարից ավելի մայրաքաղաքում ընտրության իրավունք ունեցողներից , իրենց ընտրական իրավունքը իրացրել են 28,46%-ը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նույնիսկ չխուսափեց ՝ արձագանքեց, որ իրապես աննախատեպ էր այս մայրաքաղաքի ավագանու այս ընտրությունները իր պասիվությամբ:
progressarmenia.com -ը և <<Զրույց>> թերթը այսօր շրջեց մայրաքաղաքի ընտրատեղամասերում և ականատես եղավ ՝ Շենգավիթ վարչական տարածքի թիվ.8/29 ընտրատեղամասում , մի աննախադեպ դատարկ ընտրատեղամասի, որտեղ ժամը 16:40 -ի դրությամբ 1768 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել են ընդամենը 382-ը:Ի դեպ քաղաքացիների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ շատերը այսօր գնացել են (գերեզմանատուն սուրբ խաչ) խաչվերաց տոնին և տրամադրված չէին ընտրատեղամաս գալ: Իսկ շատերն էլ՝ մայր ու աղջիկ, տատ ու թոռ չէին հասկանում իրար: Պարզ ասած մեկ տան անդամները բոլորովին տարբեր քաղաքական հայացքներ ունեյին ընտրում էին տարբեր ուժերի և այս առումով ընտրատեղամասում քվեատուփի մոտ վիճում էին միմյանց հետ:Ժամը ՝ 20:00 դրությամբ 8/29 ընտրական իրավունք ունեցող 1768 քաղաքացիներից մասնակցել են 518 անձ:
Հիշեցնենք , որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին գրանցվել են 13 քաղաքական կուսակցություններ և մեկ կուսակսությունների Դաշինք:
Կարինե Սարգսյան