Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները և նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են:
Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց:
Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։