Շոլցը Փաշինյանին հայտնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը եւ տեղի բնակչությանը հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով, նշվում է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։
Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային լուծմանը եւ կայուն խաղաղությանը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը վայելում են դաշնային կառավարության լիակատար աջակցությունը։
Հակամարտության կայուն կարգավորման համար անհրաժեշտ է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ղարաբաղի ժողովրդի թափանցիկ մարդասիրական օգնությունն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պարտականությունն է։
Զրույցի ընթացքում կանցլերը նաեւ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարեւորությունը:
Գերմանիայի կանցլերն ու Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումն ու սերտ շփում պահպանել»,-ասվում է հաղորդագրության մեջ։