ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

    Հարգելի հայրենակիցներ այսօր հաստատվեց, որ Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանական իշխանությունները գերևարել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:

Կոչ ենք անում լսելի դարձնել արդարության ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի:

Հարգանքով,
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ

***
Dear compatriots,

It has been confirmed that the co-founder of the FUTURE ARMENIAN initiative Ruben Vardanyan has been held captive by the Azerbaijani authorities while trying to leave Artsakh. Ruben Vardanyan’s wife Veronika Zonabend reported:

My husband, Ruben Vardanyan, the philanthropist, businessman and former Minister of State of Artsakh, has been arrested and held captive by the Azerbaijani authorities at the border as he attempted to leave this morning, along with thousands of Armenians escaping Azerbaijani occupation. Ruben stood with the Artsakh people during the 10-month blockade and suffered along with them in the struggle for survival. I ask for your prayers and support to ensure my husband’s safe release.

We urge you to make your voice of justice heard in defense of Ruben Vardanyan.

Best regards,
The FUTURE ARMENIAN Development Foundation

***
Дорогие соотечественники,

Только что было подтверждено, что сооснователь инициативы The FUTURE ARMENIAN Рубен Варданян был арестован и взят в заложники властями Азербайджана при выезде из Арцаха. Об этом сообщила жена Рубена Варданяна Вероника Зонабенд. Еe заявление представлено ниже:

«Сегодня утром мой муж, Рубен Варданян, филантроп, бизнесмен и бывший госминистр Республики Арцах, был арестован и взят в плен азербайджанскими властями на границе при попытке покинуть Арцах вместе с тысячами других армян, спасающихся от азербайджанской оккупации. Все десять месяцев блокады Рубен стоял плечом к плечу с арцахцами, терпел лишения и боролся за выживание вместе с ними. Прошу вас, помолитесь вместе со мной о том, чтобы моего мужа отпустили».

Призываем сделать ваш голос справедливости услышанным в защиту Рубена Варданяна.

С уважением,
Фонд развития The FUTURE ARMENIAN

Spread the love