Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը

Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այսուհետ զանգեր կկատարվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։

Նշենք, որ համացանցում լուսանկար են հայտնվել, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրին տեղադրված խաչը, որը նաև բջջային կապի գործառույթն էր կատարում։

Spread the love