Մեր զրուցակիցն է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ, ով ներկայացրեց կենտրոնի նախորդ տարվա ձեռքբերումներն ու բացթողումները և ընթացիկ տարվա աշխատանքները:
-Պարոն Ադամյան ի՞նչպիսին էր նախարդ տարին կենտրոնի համար: Հասցրել եք իրականցնել այն աշխատանքները , որոնք պլանավորել էիք:
Начало формы
-Թեև 2020 թվականը ծանր էր բոլորիս համար, թե՛ պատերազմը, թե՛ համավարակը խաթարեցին մեր ծրագրերի ողջ ծավալով իրագործումը, սակայն չէինք կարող թուլանալ եւ ուժերի ներածին չափով չաշխատել։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, բուժաշխատողները որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։
Սակայն, այս ընթացքն օգտագործելով ռացիոնալ՝ համալրել ենք մեր բուժկենտրոնը՝ վերանորոգելով մեծահասակների և առիթմոլոգիական կլինիկաները։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ առողջության հետ կապված խնդիրները և դրանց անցանկալի հետևանքներն անխուսափելի են մարդկանց կյանքում:
Լիահույս ենք, որ 2021-ին բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք ապահովել պացիենտների սպասարկման բարձրակարգ որակը: Իրավամբ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը Հայաստանի առաջատար բուժհաստատություններից է, որտեղ մատուցվում են բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդների ախտորոշում և բուժում: Գաղտնիք չէ, որ Հրայր Սահակովիչի շնորհիվ էր, որ այն դարձավ ամբողջ հետխորհրդային միության երկրների ամենահզոր կենտրոնը, որտեղ բացառիկ վիրահատություններ էին կատարում երեխաների համար: Ոչ վաղ անցյալում՝2003-2005 թվականներին եմ այստեղ աշխատել, սկզբում որպես բժշկի օգնական, հետո՝ որպես բժիշկ: Եւ երբ 2018 թվականին վերադարձա այստեղ,փորձեցի այն ժամանակվա ընտանեկան ոգին հետ վերադարձնել: Որպես կանոն, երբ կոլեկտիվը փոքր է, այն ընտանիք է, երբ կոլեկտիվը ընդլայնվում է, այն ընտանիքից վերածվում է աշխատավայրի: Փորձեցի և բարեբախտաբար ստացվեց:
-Այսօր ի՞նչպես կներկայացնեք կենտրոնի վարկանիշը, արդյո՞ք մնացել է առաջատար դիրքերում ինչպես անցալ տարիներին:
– Երկար տարիների ճանապարհ անցնելով ՝ բուժկենտրոնը պահպանել է առաջատար դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ առաջնային համարելով բժիշկ-այցելու փոխհարաբերությունների ճիշտ կառուցումը: Այդ են վկայում լավագույն մասնագետների մեկ վայրում միահամուռ աշխատանքը: Այստեղ իրականացվում են երեխաների և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն, Բժշկական Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ՝ բացառությամբ սրտի փոխպատվաստման:
-Ինչպե՞ս եք գնահատում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները:
– Ախտորոշման և բուժման գործում «Նորք-Մարաշ» ԲԿ-ի մասնագետնները քայլում են ժամանակին համընթքաց, առաջնորդվելով վերջին ուղեցույցներով և օգտագործելով վերջին տեխնոլոգիաները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ:
-Սրտային հիվանդությունների շարքում, ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ սեռի և տարիքի մարդկանց շրջանում է այն տարածված:
-Գիտեք շատ անհատական է , չի կարելի հիվանդությունները պայմանավորել սեռով այլ այդ ամենը պայմանավորված է սննդակարգի և ապրելակերպի, ինչու չէ նաև գենետիկայի հետ: Ծխելը, ոչ առողջ սնունդը, սպորտով չզբաղվելը հանդիսանում են հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների:
-Սրտամկանի սուր ինֆարկտի զարգացումը կանխելու համար ինչպիսի՞ միջամտություններ են կատարվում: Ինչպե՞ս է ընտրվում վիրահատական միջամտության եղանակը:
– Սրտամկանի սուր ինֆարկտը, շատ կարևոր է հիվանդի ճիշտ ժամանակին դիմելը բժշկին: Կատարվում են սրտի էխոսրտագրություն, ԷՍԳ, ստրեսս թեստ, արյան բիոքիմիական հետազոտություններ, նաև Կոնտրաստային անգիոգրաֆիկ հետազոտություններ և կորոնարոգրաֆիա, իհարկե ցուցումով: Ավելի հաճախ հանդիպող խնդիրը զարկերակային հիպերտենզիան է և սրտի իշեմիկ հիվանդությունը, որը տարածված է ավելի շատ տղամարդկանց մոտ (50 տ.) Սրտային հանկարծամահությունը լինում է բազմապատճառ, հետևաբար կանխարգելելու համար անհրժեշտ է ժամանակին կատարել վերը նշված հետազոտությունները:
-Եղանակային պայմաններն ինչպե՞ս են ազդում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:
– Տարբեր եղանակային փոփոխությունները կարող են պրովոկացնել սիրտանոթային հիվանդությունները, սակայն ավելի շատ աճ նկատվում է գարնանը և աշնանը են սրացումներ, սակայն գարնանը և աշնանը թվերը քիչ բարձր են, պայմանավորված մեր կլիմայական առանձնահատկություններին սրտամկանի սուր ինֆարկտների քանակը (որը պրովոկացնում է սուր կորոնար սինդրոմը): Սրտային հիվանդությունները ունեն փոփոխական ռիսկի գործոններ և ոչ փոփոխական ռիսկի գործոններ՝ օրինակ, տարիք, սեռ: Սիրտանոթային հիվանդությունները կարելի է կանխարգելել, առողջ ապրելակերպով՝ աշխատելով փոխել վնասակար սովորույթները ՝ օրինակ չծխել, զարկերակային դեղորայքի կանոնավոր օգտագործումը, շաքարային դիաբետի բուժելը, արյան բարձր խոլեստերինի կարգավորումը:
-Ովքե՞ր են գտնվում սրտի ռիթմի խանգարումների ռիսկի խմբում:
– Սրտի ռիթմի խանգարումները բազմակի են իրենց բնույթով և կյանքի վտանգով: Ըստ Եվրոպական վերջին նախասրտերի շողացման ուղեցույցի բոլոր սիրտ-անոթային հիվանդության ռիսկերը հանդիսանում են ռիսկի գործոն նախասրտերի շողացման:Բոլոր խրոնիկ սիրտ-անոթային ունեցող հիվանդները գտնվում են ռիսկի խմբի մեջ և պետք է վերահսկվեն առիթմոլոգների կողմից: Օրինակ՝ կարդիոմիոպատիա ախտորոշում ունեցող բոլոր հիվանդները (իշեմիկ, հիպերտոնիկ, դիլատացիոն) ունեն կյանքի վտանգ սպառնացող առիթմիաների ռիսկ: