Ադրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանցիները առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է:

Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Դավիթ Մանուկյանին 4 ամսով կալանավորել են:

Հիշեցնենք, որ արդեն հաստատված տվյալների համաձայն առևանգվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Spread the love