ԵՄ-ն այնքան մտահոգ չէ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, որքան նրանով, որ դուրս մղի Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ

Եվրամիությունը մտահոգ է ոչ թե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նրանով, որ տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«…Եվ սրա մեջ եմ տեսնում ընդհանուր արեւմտյան գծի ուղղվածությունը՝ հասնել անհասանելիին, այն բանին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ գծի դրսեւորումներից մեկն է։

Ռուսաստանը երկար տարիներ այս վաղեմի հակամարտության կարգավորման ջանքեր է գործադրում։ 2020թ. աշնանը մենք կարեւոր միջնորդներն էինք եռակողմ պայմանավորվածությունները մշակելիս։ Բոլոր ուղիները, որոնք նշված էին այդ պայմանավորվածություններում, հափշտակել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց այնպես, ասես Ռուսաստանը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Հետո սկսվեցին բանավեճերը այսպես կոչված բրյուսելյան հարթակում, որտեղ Հայաստանի ղեկավարությունն արմատապես փոխեց իր դիրքորոշումը եւ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ չհիշելով արցախահայերի իրավունքների եւ անվտանգության մասին։ Եվ Եվրամիությունը, կարգավորմանն օգնելու, այլ ոչ թե իր իրավիճակային շահերից ելնելով՝ մեր ձեռքբերումներից օգտվելու փոխարեն, Ռուսաստանին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ՝ սեպտեմբերի 19-ի դեպքերի համատեքստում։

Spread the love