Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները հայտնվել են Գազայի հատվածի սահմանին մոտ անցկացվող Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնում և առևանգել աղջիկների,որոնց թվում, նախնական տվյալներով, երկու ռուսաստանցի կա:
«Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը Օլգա Պիլնիկն է։ Թե որտեղից են նրանք Իսրայել եկել և արդյոք կարողացել են ողջ մնալ, դեռևս հայտնի չէ»,- հայտնում է Mash Telegram ալիքը։
Առևանգվածների թվում ճանաչվել է նաև երկու այլ աղջիկ։ Նրանցից մեկը դանիացի Շանի Լուկն է։ Կադրերում երևում է, որ զինյալները կոտրել են նրա ոտքերը և տարել անհայտ ուղղությամբ։ Երկրորդ աղջկա անունը Նոա է և վերջին անգամ նրան տեսել են առևանգման ժամանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկները Իսրայել են ժամանել հատուկ փառատոնի համար, սակայն, արդյունքում ականատես են դարձել ՀԱՄԱՍ-ի ներխուժմանը։ Մարդիկ փորձել են թաքնվել մետաղյա տարաներում, սակայն երբ զինյալները կրակ են բացել, նրանք ստիպված են եղել փախչել անապատ։ Մինչև 130 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է FederalPress-ը։