Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում 16-19մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-18մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
• Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+16,
• Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,
• Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +17+19,
• Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+15,
• Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+17,
• Տավուշում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+19,
• Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +10+14,
• Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+20,
• Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22,
• Արմավիրում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+22,
• Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+15,
• Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,
• Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+22,
• Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17: