Մեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ

Հոկտեմբերի  29-ին տեղի կունենան  ասորաբնակ երկու համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություններ:Վերին Դվինիում հանդիպեցինք գործող համայնքապետ և ինքնաառաջադրված թեկնածու` ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ:

 

Ինչպես մենք  նախկինում անդրադարձել էինք   Վերին Դվին համայնքը    հայտնի է, որպես  Ասորի Դվին անվանմամբ, որը  հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը միշտ էլ հայտնի է եղել իր կուռ և պահպանողական դրսևորումներով, որի խթանմանը նպաստում են հենց համայնքի  երկարամյա ղեկավարը հնարավորություններ ու պայմաններ ստեղծում առողջ ստեղծագործական միջավայրի համար:

–Տիկին Պետրովա,  ներկայացրեք այն  խնդիրները,  Վերին Դվին  համայնքում, որ ընտրվելու դեպքում , նրանց  լուծում  կտրվի և ի՞նչ  աշխատանքներ է իրականացվել մինչ օրս:

– Գյուղում եղել են մի շարք հիմնախնդիրներ , որոնք հրատապ լուծում են ստացել իմ պաշտոնավարման տարիներին և առիթից օգտվելով կփորձեմ դրանցից մի քանիսը թվարկել՝ մասնավորապես գազաֆիկացման խնդիրն էր, որն արդեն  լուծվել է, այսօր համայնքը գազաֆիկացված է 100  տոկոսով: Հպարտորեն պետք է նշել, որ այն լուծվեց համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի առաջ ծառացած հիմնախնիդրներից էր ֆուտբոլի, վոլեյբոլի ու բաստկետբոլի համար նախատեսված մարզադաշտը, որը անհրաժեշտ էր մատաղ սերդի ֆիզիկական պատրաստվածության համար: Ունենք գեղեցիկ մշակույթի տուն և 400 հոգու համար նախատեսված հրաշալի դահլիճ: Այն մեզ համար շատ է կարևորվում, հատկապես մեր ազգային մշակույթի պահպան համար, որտեղ տեղի են ունենում ասորական երգի ու պարի համույթի միջոցառումները:Հանրապետության կտրվածքով շատ քիչ նման մշակույթի տուն կգտնեք: Բացի այդ անդրադառնալով այլ հիմնահարցերին նկատենք, որ դրանք իմ պաշտոնավարման տարիներին են իրականացվել՝ հաշվի առնելով գյուղացիների արդարացի դժգոհությունները մենք ցանկապատեցինք 6 հա. գյուղի գերեզմանատունը: Բացի այդ բարեկարգել ենք միջհամայնքային ճանապարհները , ասֆալտապատել կենտրոնական ճանապարհը իսկ երկրորդային փողոցները կոպճապատել: ՄԱԿ-ի զարգացման և ՀՕՖ-ի ծրագրերով ու մեր բյուջեի համաֆինանսավորմամբ վերանորոգել ենք գյուղի ներտնտեսային խմելու ջրատարները:

Պետական բյուջեի միջոցներով մենք վերականգնել ենք ոռոգման ջրատարը , պանելապատ կիսախողովակներով, որը շարունակվելու է:Մեր  համայնքում գործում է հրաշալի մանկապարտեզ, որը վերանորոգվել է «ԱՍԻՐՈ» ՝ միջազգային ասորական  միության  կողմից,բացի այդ  հիմնադրամի ներդրումային  շրջանակներում  կառուցման  հիմնարկեքն է մեկնարկվել գյուղի սգո և հանդիսությունների սրահները: Մեր Համգործակցությունը շարունակական է լինելու  փոխվստահության  շրջանակներում և հանուն մեր ասորական համայանքի և նրա ազգաբնակչության:

-Տիկին Պետրովա  ի՞նչպես եք համագործակցել և վերընտրվելու դեպքում շարունակելու Ձեր համագործակցությունը  պետական այլ գերատեսչությունների հետ: 

-Նախ ցանկանում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը  ինչպես նաև  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին մշտապես մեր կողքին լինելու և աջակցության համար:Ինչպես գիտեք մարզում միակ  կին համայնքապետն եմ եղել, սակայն  այդ փաստն ինձ ավելի  պատասխանատու  է դարձրել բոլոր  խնդիրները  և համայնքային նշանակության  մարտահրավերներին   դիմագրավելու առումով: Ես կարծում եմ, որ  կին ղեկավարն  ավելի շրջահայաց և իմաստուն է լինում իր զբաղեցրած  ոլորտում,   իսկ վարչապետ ՝ Նիկոլ Փաշինյանի այցը մեր համայնք նշանավորվեց ուշադրությամբ և մեր խնդիրներին լուծելու պատրաստակամությամբ, որի շրջանակներում վարչապետը  ի աջակցության ազգային փոքրամասնությունների   սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետության մասնաբաժինը   10 տոկոսի չափով ավելանալու է ,  որը   շատ դրական   խթան  է  հանդիսանալու  մեր համայնքի  խնդիրները  լուծելու  գործում:

 

 –Տիկին Պետրովա  ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը  ։

-Ինչպես արդեն գիտեք ես քարոզարշավով չեմ զբաղվում, իմ տարիների կատարած աշխատանքները և համայնքային նշանակության խնդիրների կարգավորումը կարծում եմ մեր ազգաբնակչությունը գիտակցում է և կտա իր գնահատականը: Հիշեցնեմ , որ առաջիկա ծրագրում վերընտրվելու  դեպքում  շարունակելու եմ բոլորը ծրագրերը: Ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականցնելու ինչպես նաև 137 մլն. դրամ արժողությամբ  համայնքի ջրագծի ներքին ցանցն ենք վերականգնելու:

Ձեր կոչը  ազգաբանկչությանը ։

-Բոլորին կոչ եմ անում համախմբված մասնակցեք ընտրություններին և միասնական ընտրել այն թեկնածուին ում վստահում եք  և ով ի վիճակի է Վերին Դվինը զարգացնելու  արդյունավետ ճանապարհով:

Լրատվություն .

 

 

 

 

Spread the love