Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունում։
«Հայաստանը ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստերին երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է «Մետաքսի ճանապարհ-Թբիլիսի» միջազգային համաժողովին։