Մասիսը հանրապետության խոշորացված այն համայնքն է, որն ընդունել է շուրջ 13 հազար Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների:Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի սահմանը հատած հազարավոր արցախահայերի անհրաժեշտ էր ապահովել տանիքով, սնունդով և կենցաղային այլ անհրաժեշտ միջոցներով՝ Մասիս համայանքի ղեկավարը ձեռնամուխ եղավ այդ գործին և ինչպես արցախցիների հետ մեր հանդիպումից տեղեկացանք , որ նրանց դիմավորել է ինչպես իր ազգաբնակիչներից յուրաքանչյուրին կվերաբերվեր (մեծահոգաբար և սրտացավ):
Արցախի Մարտունու շրջանից բռնի տեղահանված Ռաշիդ Բաբայանի խոսքերով՝ իր կնոջ հետ միասին նրանք մի կերպ մազապուրծ են եղել ադրբեջանցի զինվորների հետապնդումներից և հասել են Գորիս, որտեղ 2 օր մնալուց հետո (խորհուրդ են ) տվել գնալ Մասիս, որտեղ քաղաքապետի հյուրընկալության մասին լեգենդներ են պտտվում և նրանք հասցրել են ծանոթանալ, որ համայնքապետը անձնական , ընկերական կապերով հոգում է բոլորի խնդիրները:
« Ես կյանք տեսած լավ ու վատ օրեր ապրած մարդ եմ: Դժվար է՝ բառերով չեմ կարում նկարագրեմ թե ինչ եմ զգում երբ 2 տուն Արցախում թողած , տղայիս ավտոմեքենան դեռևս 2020 թվականին (սմերչի հետևանքով) ջարդուփշուր եղած, ամեն բան կորցրած հիմա հասել ենք Մասիս ու մտավախություն ունեինք , որ տուն չի ճարվի , բայց կներեք արցունքներս չեմ կարում զսպել , մեկ օրում տունը ճարվեց , անգամ ներսը կարգավորեցին , մաքրեցին բանալիներն էլ հանձնեցին ու երբ մտա տուն տեսնեմ մաքուր –արած դրած՝ սառնարանն էլ լիքը, ինձ ասացին հանկարծ չնեղվեք մեկ ամիս սնունդին գումար չեք տա , բա այսքանից հետո ոնց չասեմ շնորհակալ եմ ձեզ հյուրընկալության համար, առանձնակի շնորհակալ եմ համայնքապետ. ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՑ:
Մասիս քաղաքում այսօր ապրում են Արցախից բռնի տեղահանված շուրջ 1020 ընտանիք ավելի քան 4750 մեր հայրեկակիցներ: Խաչփարում՝ շուրջ 620, Նորամարգում՝ 400, Այնթապում ՝ 464, Սայաթ –Նովայում 424 , Զորակում՝ 460 հոգի և այսպես շարունակ Մասիսի տարածաշրջանի 26 գյուղական բնակավայրերում իրենց տանիքն են ն գտել, սակյան շուրջ 13 հազար մարդ հանգրվանելով Մասիս խոշորացված համայնքում․դժվար է պատկերացնել հանրապետության մեկ այլ վայրում , սակայն մեզ հետ զրույցում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ասաց, որ դժվարություններ կան,- «Մեր հայրենակիցների մի մասն ապրում է վարձով տներում, մյուս մասը՝ կացարանների վերածված համայնքային կառույցներում, շատերին մասիսցիները հյուրընկալել են իրենց տներում, բացի այդ, 2 մեծ նոր շինություն է կառուցվում՝ անօթևան մնացած արցախահայերին այնտեղ բնակեցնելու համար»,- ասաց համայնքապետը։ Շինությունները կառուցվում ու վերանորոգվում են Մասիսի գործարարների միջոցներով՝ մեկը նախկին (Հայփոստի) շենքն է, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքները՝ բացի այդ ևս երկու շինություններ տեղացի գործարարների ջանքերի շնորհիվ ընթացքի մեջ են:Գործարարների միջոցներով վերանորոգվող շենքերից մեկը երեք հարկանի է, որի վրա, նախնական հաշվարկներով, շուրջ 60 միլիոն դրամ գումար է ներդրվում։ «Այս շենքում առավելագույնը 120 ընտանիք կարող է ապրել»,- ասաց Համբարձումյանը։
Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը արցախահայերին օգնում է հնարավոր բոլոր միջոցներով ՝սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ․ սրանք մտնում են ամեն օր տրամադրվող օգնության մեջ։
Ավելի վաղ Դավիթ Համբարձումյանն ասել էր, որ կառավարությունը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ քննարկում էր արել համայնքապետերի հետ, Մասիսում ևս նման նախագիծ իրականացնելու մտադրություն ունեն:
Այս ֆոնին Մասիսում ի դեպ արդեն հասցրել է հայտնի դառնալ Արցախից բռնի տեղահանված Սամվել Սարգսյանը, ով տուն չի ցանկանում գնալ օր ու գիշեր ՝սամովարով (ինքնաեռ ) արցախյան համ ու հոտով թեյ է բաժանում ժողովրդին իր հետ Մասիս է բերել հայրենիքի կարոտը , հոտն ու կոլորիտը , որից անտարբեր չեն անցել ու թեյել են Մասիս եկած հյուրերն այդ թվում հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արցախցիները կարոտն են առնում կորցրած հայրենիքից՝ Մասիսի քաղաքի կենտրոն գալով թեյ խմելով ու զբոսնելով:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի