Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ծավալներն աննախադեպ են՝ փաստում են խորհրդարանում ներկայացված թվերը

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում:
  Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է:
 Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է:
Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են.
   Հիմնանորոգման աշխատանքներ՝
Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան համայնքում գտնվող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին:
Հիշեցնեմ, որ սա Գանգրահեր տղայի փողոցից դեպի Շահումյան փողոց տանող հատվածն է: Պետական բյուջեից ներդրումը 1 մլրդ. 100մլն. դրամ է:
   Միջին նորոգման աշխատանքներ՝
Հ6 ավտոճանապարհի Աբովյանից դեպի Նոր Հաճըն-Նոր Գեղի-Եղվարդ և մոտեցում Եղվարդին’ ավելի քան 14 կմ հատվածի միջին նորոգում:
Ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:
  Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ՝
Հ1 ավտոճանապարհի Վերին Պտղնիի տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ տանող 5 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման ծրագիր:

Հ.Գ.Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որում քննարկվել է 2024 թ․ պետական բյուջեն։ Կոտայքի մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ներկայացրել է մարզում  իրականացնվող աշխատանքների ծավալները, որոնք համարվում են հանրապետության առաջատար մարզերից մեկը մասնավորապես

համատեղ նիստում քննարկվել է նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։
 Ի դեպ ՀՀ 2024թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 597մլն. 509 հազ. 700 դրամ:
Մարզպետի աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրով 2024 թվականին նախատեսվում է հատկացնել 5 մլն.100 հազ. դրամ:
Կրթական ծրագրերի գծով 2024թ. պետական բյուջեից Կոտայքի մարզին նախատեսվել է հատկացնել 8 մլրդ. 220 մլն. 682 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 381 մլն. 70 հազ. դրամի չափով` պայմանավորված աշակերտների թվի նոր ֆինանսավորման բանաձևի ներդրմամբ և աշակերտների թվի պլանավորմամբ:
2023 թվականին ՀՀ Կոտայքի մարզի համայնքներին ֆինանսական համահարթեցման նպատակով պլանավորվել էր 5 մլրդ. 927 մլն. 279 հազ. դրամ, իսկ 2024 թվականին այն կկազմի 7 մլրդ. 751 մլն. 406 հազ. դրամ:
 2023 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ պետական բյուջեի «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով Կոտայքի մարզպետարանին 10 ամսվա կտրվածքով հատկացվել է 2 մլրդ. 415 մլն. 596 հազ. դրամ’ փաստացի 43 կատարված սուբվենցիոն աշխատանքների ծրագրերի դիմաց:
  2024 թվականին ՀՀ կառավարության որոշումներով «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով պլանավորվել է 55 սուբվենցիոն ծրագիր` 11 մլրդ. 452 մլն. դրամ:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Spread the love