Չարենցավանի գետնանցումը «բանտիկով» նվիրո՞ւմ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 10 –ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի  ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական  նիստը, ու քանի –որ  այդ օրը նշվում էր նաև  ՏԻՄ ձևավորման 27 –րդ  ամյակը ՝  համայնքի ղեկավար Շահգալդյանն մեկնել էր միջոցառման,  իսկ  վարչական ղեկավարները պատահաբար՝   թե ոչ նույնպես ներկա չէին նիստին:  Հակոբ Շահգալդյանի փոխարեն ավագանու նիստը բացեց և վարեց առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը: Նիստն անցավ լարված մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված էր 7  հարցեր, սակայն անհամաձայնությունը մեծ էր առաջարկվող  հարցերի  և դրանից բխող խնդիրների հետ կապված:Լարվածությունը մեծացավ  երբ քվեարկության դրվեց օրակարգի 5-րդ հարցը, որը վերաբերվում էր Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 70 որոշման 4-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Գալստյանը  փորձեց  մանրակրկիտ պարզաբանում և բացատրություն տալ օրակարգի 5-րդ հաիցի ենթակետերի մասին, սակայն ոլորտը ներկայացնող   համայնքի  ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի ղեկավար՝ Գայանե Աֆյան  չհիմնավորեց և չբավարարեց իր պատասխանով, իսկ ավելի ուշ երբ  նույն խնդրի վերաբերյալ (Զրույց թերթ/ progressarmenia.com կայքի) լրագրողը մոտեցավ Աֆյանին  վերջինից խնդրի շուրջ  պարզաբանում ստանալու նպատակով ,  նա  ջղաձգվեց  և  ասաց,- «դու ինձ ձայնագրում ես, երբ ասացինք ՝ ոչ եթե խնդիր կա կարող եք առանց ձայնագրության ասել,  վերջինս  անհիմն պնդեց  իր վարկածը թե բա ձայնագրում ես , և մեղադրական տոնով շարունակեց  բա թե ես հո միամիտ չեմ ինձ դու ձայնագրում ես», իսկ երբ վերջինիս ի պատասխան  լրագրողը ասաց, որ ամբիոնից ներկայացնում եք  խնդիրը և եթե պարզ ու թափանցիկ եք աշխատում ի՞նչու և  ո՞ր իրավունքով եք խուսափում  հանրությանը խնդիրը ներկայացնելուց , բա հետո խոսում եք ազատությունից ու թափանցիկությունից և վերջապես կառավարության ղեկավարն իր հերթին բազմիցս  հորդորել է պարզ ու  թափանցիկ հանրությանը ներկայացնելու  մասին բոլոր   խնդիրներին վերաբերվեն  տեղեկացնելով , բայց մի՞թե դուք  ի գիտություն  չեք ընկալում և թույլ եք տալիս այսքանից հետո ,  ոչ պատշաճ մոտեցում հանրության և լրատվամիջոցի  նկատմամբ:Եվ բացի այդ  ձեզանից անձնական հարց ու հագուստի  չափս ու համար չենք հարցրել, որ դուք էլ հրաժարվում եք պատասխանել: Դուք պարտավոր եք ի պաշտոնե անձնագրի  ՏԻՄ հարցերը և խնդիրները հանրային ուշադրությանը ենթարկել,  չխոչընդոտելով լրատվամիջոցի գործուներությունը, նրան տրամադրելով բաց ինֆորմացիա և նրա  աղբյուրը հանրայնացնելու նպատակով:  Սակայն Աֆյանը անդրդվելի էր նա համառորեն ասաց թե բա գնացեք ՔՊ ավագանու առաջնորդին Ձեր հարցը տվեք, իսկ մենք պնդեցինք , որ ավագանու տեղը գիտենք , Դուք եք ներկայացնողը բարի եղեք ինֆորմացիան տվեք և պարզաբանեք այն, բայց համայնքապետարանի բյուրոկրատ  (չինովնիկը) միևնույն է չպատասխանեց մեր հարցերին և լքեց տարածքը ՝  հեռացավ աստիճաններով:

Իսկ Ավագանու նիստը վարող  փոխքաղաքապետ Սևակ Վարդանյանն էլ չընդմիջեց այն դեբատը երբ ՔՊ ավագանու անդամ Լիլիթ Հարոյանը բարձրացրեց  քաղաքի աղբի և սանիտարահիգենիկ անմխիթար վիճակը և Չարենցավանի  (տխրահառչակ գետնանցումի)  աղբը երբ պետք է մաքրել ՝  (Մակինյան Վարդանն) ու  վերոհիշյալ փոխքաղաքապետն էլ  ասացին թե բա –ով ուզում է գետնանցումը նրան կտանք,  թող ինքն էլ աղբը մաքրի:

Հ.Գ. Բայց ով է թույլ տվել համայնքային սեփականությունը նվիրելու իրավունք թույլ տալ,  թե ով մաքրի , թող իրեն վերցնի: Մենք դեռ վերոհիշյալ թեմաների համար պարզաբանում ենք պահանջելու համայնքապետից և կհրապարակենք մեր ընթերցողների համար, հետագա զարգացումների ընթացքին հետևելու նպատակով:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում  ավագանու նիստի տեսագրությունը :

Կարինե  Սարգսյան 

 

Spread the love