2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը. ԿԲ

2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սակայն դա, նրա խոսքով, միեւնույն է, ցածր է 50 տոկոս նշաձողից, որը համարվում է անհրաժեշտ պետական պարտքի կայուն վիճակի ապահովման համար։ «Չնայած 2024թ. պետբյուջեի նախագիծը այս կամ այն պատճառներով կարող է պարունակել որոշակի մակրոտնտեսական ռիսկեր, այնուամենայնիվ, այն ընդգծում է կառավարության ձգտումը՝ ապահովելու ներդրումների աճ։ Մասնավորապես, տնտեսական պոտենցիալի զարգացման մասով»,- ավելացրել է Գալստյանը։

Spread the love