ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը

ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։

Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։

Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։

«Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝ դե, ամեն իրավիճակ կարող է ստեղծվել։ Մենք (զորավարժություններին մասնակցության- խմբ.) մասին որոշումներ չենք քննարկում»,- ասել է Սիդորովը։ Նա ավելացրել է, որ ՀՀ-ն մասնակցում է օրինաստեղծ գործունեությանը եւ ֆինանսավորում է կազմակերպության գործունեությունը։

«Խոսակցություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն կորցրել է հետաքրքրությունն Անդրկովկասի տարածաշրջանի հանդեպ, չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Միավորված շտաբի պետը։

Spread the love