Ղազախստանի նախագահը հայտարարել է ցուցարարների կանխամտածված ծրագրի գոյության մասին Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը երկրում բողոքի ալիքի հետ կապված հայտարարել է դավադիրների կողմից մանրակրկիտ մտածված գործողությունների ծրագրի գոյության մասին, որոնք «ֆինանսական դրդապատճառներ ունեն», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։«Սա (խուլիգանական տարրերի կազմակերպումը-խմբ.) վկայում է ֆինանսական դրդապատճառներով դավադիրների գործողությունների մանրակրկիտ մտածված ծրագրի մասին»,-ասել է Տոկաեւը։ «Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ պաշտպանել մեր քաղաքացիների անվտանգությունն ու հանգստությունը, անհանգստանալ Ղազախստանի ամբողջականության համար։ Իմ ձեռնարկած միջոցառումներն ուղղված են բազմազգ Ղազախստանի բարօրությանը։ Սակայն այս միջոցները դեռեւս անբավարար են։Ուշադրություն դարձրեք խուլիգանական տարրերի կազմակերպվածության բարձր մակարդակին»,-ասել է երկրի նախագահը։ Սոցցանցերում տարածվել է ուղերձի տեսագրությունը։ Post Views: 24 Spread the love