ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։

Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար,
ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին
կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության
ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի
մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող
յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա
ծառայակիցների և ենթակաների համար։

Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ
կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական
գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։

 

Spread the love