«Ծխախոտը պետք է տակից վաճառեն». Նիկոլ Փաշինյանը՝ նոր փոփոխության մասին Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Կառավարության այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենսդրությունը:Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է, նրանց գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոս, Այսինքն յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է:«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում ու հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուժի մեջ է մտնում նաեւ դրանց գովազդային ցուցադրության արգելքը:«Առաջներում, կրպակներում շատ տեսանելի վայրերում ծխխոտի տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում: Մեր կարծիքով սա կնպաստի, որ երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը նվազի»,-ասաց նա:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ փաստորեն, սրանով կյանքում, առօրյայում, սուպերմարկետներում, վառառքի այլ կետերում ծախախոտի տուփ չենք տեսնելու, ոչ մեծ, ոչ փոքր, ոչ նկարած, այսինքն վիզուալ առումով ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է. «Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,-նշեց վարչապետը:Նա հավելեց, որ արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ տարածքներում, ներառյալ բացօթյա սրճարաններում: Post Views: 22 Spread the love