Ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։ Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Համերգային ծրագիր 1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան) 2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա. Հյուսնունց) 3. «Ծաղկաձոր» (Ստ. Շաքարյան) 4. «Քարավան» (Ալ. Հարությունյան/մշ.՝ Մ. Ուլիխանյան) 5. «Նոկտյուրն»- Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան) 6. «Անուրջներ» – Լևոն Մալխասյան (Ա.Բաբաջանյան/մշ.՝ Լ. Մալխասյան) 7. «Promenade» – (Ռ. Ամիրխանյան/մշ.՝ Ա. Մարտիրոսյան) 8. «Արևոտ անձրև» – Ինգա Արշակյան (Ռ. Ամիրխանյան) 9. «Քառսուն կարաս» – Ինգա Արշակյան (Ինգա-Անուշ Արշակյաններ) 10. «Շողեր ջան» – Ինգա Արշակյան (ժող./ մշ.՝ Ա. Հյուսնունց) 11. «Կեսկատակ» – (Ա. Հյուսնունց) 12․«Վաղարշապատի պար» – (ժող./մշ.՝ Ա. Հյուսնունց) Մինչ համերգը` ժամը 18:00 նախասրահում կանցկացվի նաև շախմատի սեանս գրոսմայստերների հետ, որի գործընկերներ Մուսա գինիներ, Չեսիֆայ և Կաիսա Շախմատի սեանսի համար նախապես գրանցումը պարտադիր է, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են: Սեանսի գրանցման, մասնակցության մանրամասների և կոլեկտիվ հայտերի դեպքում դիմել հիմնադրամին անձնական նամակով կամ 033 014090 հեռախոսահամարով: Տոմսեր կարող եք ձեռք բերել մեր գործընկեր կայքից https://www.tomsarkgh.am/hy/event/47347/n-a.html կայքից և համերգասրահի տոմսարկղից և կամ կայքից https://khachaturianhall.am/hy/main/event/id/189/ Մինչ անմոռանալի հանդիպում