Նաթանյահուն սպառնացել է ոչնչացնել Լիբանանը, եթե «Հեզբոլլահը» «սխալ կատարի»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սպառնալիքներ է հնչեցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ ասելով, որ Լիբանանը «կկործանվի», եթե շարժումը մեծ պատերազմ սկսի Իսրայելի դեմ, գրում է Times of Israel-ը։

«Մենք մշտապես գործում ենք հյուսիսում՝ չնայած մեր դեմ գործելու «Հեզբոլլահի» բոլոր փորձերին: Մենք վերացնում ենք ահաբեկչական բջիջները, հեռացնում դրանք սահմանից և ոչնչացնում զինամթերքը։ Մենք կշարունակենք ուժեղ զսպումը հյուսիսում և  լիակատար հաղթանակի կհասնենք հարավում»,- ասել է Նաթանյահուն։

«Մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում և հարավում։ Եթե ​​«Հեզբոլլահը» սխալվի և մտնի լայնածավալ պատերազմի մեջ, նա իր ձեռքով կկործանի Լիբանանը», – հավելել է նա:

Spread the love