Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 402.95  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.48 դրամ (նվազել է 1.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.17 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 427-436 դրամով, վաճառվում է 440-446 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11-4.39 դրամով, վաճառվում է 4.50-4.64 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:

Եվրոն գնվում է 435-436 դրամով, վաճառվում է 441 դրամով:

Ռուբլին գնվում է 4.34-4.36 դրամով, վաճառվում է 4.46 դրամով:

Spread the love