Մոսկվան դեռ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն նախորդ երկխոսությունն ընդհատվել էր ուկրաինական կողմից։ Այս մասին RTVI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։
«Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքն է ընդհատել նախորդ բանակցությունները։ «Նրանք իրենք են խոստովանել, որ դա արվել է Բրիտանիայի թելադրանքով։ Ուստի իրավիճակը միանգամայն ակնհայտ է»,- նշել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը չի կարծում, որ Կիևի և Մոսկվայի միջև հետագա երկխոսությունը կարող է տեղի ունենալ արևմտյան երկրներից մեկի տարածքում։ «Այս հրապարակման մեջ ավելի շուտ հիմնարար տեսական եզրակացություն է գրվել», – ամփոփել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ, Известия-ն, վկայակոչելով ռուս բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Հունգարիայում։ Դեկտեմբերի 1-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը դեռ կարող է հանդես գալ որպես երրորդ կողմ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընդհատվել են 2022 թվականի մայիսին։ Ուկրաինացի պատգամավոր Դավիթ Արախամիայի խոսքով՝ ընդմիջումը նախաձեռնել է Ուկրաինան՝ Մեծ Բրիտանիայի խորհրդով։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միացնելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով բացառվում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ դա Վլադիմիր Պուտինն է։ Հոկտեմբերի 18-ին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ բանակցությունները կարող են սկսվել, եթե Ուկրաինան չեղարկի դրանք արգելող հրամանագիրը։