Նաթանյահուն դրժեց իր խոստումը

Իսրայելի նախարարների կաբինետը կողմ է քվեարկել իսրայելական «Քերեմ Շալոմ» անցակետի վերաբացմանը՝ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հայտնել են վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակից:

Նաթանյահուն ի սկզբանե խոստացել էր թույլ չտալ որևէ օգնություն Գազա՝ շրջափակելով ՀԱՄԱՍ-ի կողմից կառավարվող անկլավը:

Որոշումն ընդունվել է Բայդենի վարչակազմի կողմից ուժեղացված ճնշումից հետո և մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավարտեց Իսրայելում իր վերջին հանդիպումները, հայտնում է BBC-ն։

Նաթանյահուի գրասենյակն առաջին անգամ հայտնել է, որ անցյալ ամիս 105 պատանդի ազատ արձակման հրադադարի շրջանակներում Իսրայելը խոստացել է օրական 200 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա:

The Times of Israel-ը նշում է, որ հայտարարության մեջ օգտագործվում են առավելագույնս  աղոտձևակերպումներ։

Ըստ իսրայելցի պաշտոնյայի, կառավարության որոշումը վերաբերում է միայն Եգիպտոսի օգնությանը, ոչ թե ՄԱԿ-ի։

Նաթանյահուի գրասենյակը նաև ասել է, որ «Միացյալ Նահանգները հանձնառու է  հնարավորինս արագ   ֆինանսավորում տրամադրել «Ռաֆահի» անցակետի արդիականացման համար», որպեսզի Եգիպտոսից անցումը ի վերջո դառնա բավականաչափ ամրացված և միակ անցակետը, որով օգնությունը կհոսի դեպի Գազայի հատված և որպեսզի այդ նպատակով իսրայելական անցակետեր չպահանջվեն։

 

Spread the love