Անահիտ Ավանեսյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին

Առաջիկա օրերին Մոսկվայում կկայանա Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։

Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի որոշման՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 20-22-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Spread the love