2023-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866. Աճը՝ 5,2 տոկոս. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5.2%-ով:

Spread the love