«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հարցազրույցը «Զրույցը» և «progressarmenia.com» -ի հետ՝ բժշկական կենտրոնի աճող վարկանիշի, ձեռքբերումների, ազգաբնակչության վստահության , բուժառուների թվի ավելացման, քրտնաջան, հետևողական աշխատանքի և հետագա ծրագրերի մասին։
-Պարոն Հարությունյան, ի՞նչպիսի ձեռքբերումներ և բացթողումներ է գրանցել Մարտունու բժշկական կենտրոնը 2023 թվականի ընթացքում։
-Երբեք չպետք է վախենալ խոսել բացթողումների և սխալների մասին, դրանք մեր աշխատանքային գործունեության մի մասն են կազմում։ Միաժամանակ պետք է նշեմ , որ բժշկական կենտրոնի գործունեության արդյունքում ձեռքբերումներն ավելի շատ են , քան բացթողումները։
2019 թվականի համեմատությամբ պետպատվերի շրջանակում բուժառուների քանակը ավելացել է 2,5 անգամ, իսկ վճարովի ծառայություններից օգտվողների քանակը աճել է 5անգամ։
Համայնքի բուժառու բնակչության 50 տոկոսից ավելին դիմում է կենտրոն՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու համար, որի արդյունքում զգալի կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը։
Զգալի ավելացել է բուժանձնակազմի աշխատավարձերը։
-Ինչո՞վ է պայմանավորված ազգաբնակչության վստահությունը բժշկական կենտրոնի նկատմամբ։
– Ես կարծում եմ , որ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք։ Առաջին հերթին այն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության վարած ճիշտ քաղաքականության հետ՝մարզերում բնակչության բժշկական օգնության և սպասարկման բարձր որակի ապահովմամբ։
Մենք ձեռնամուխ ենք եղել կենտրոնը ապահովել ջեռուցման համակարգով, մշտական տաք և սառը ջրով։ Հիվանդասենյակները վերանորոգվել են և դարձել ավելի հարմարավետ ու ժամանակակից։ Կենտրոնը համալրվել է վերջին սերնդի բժշկական արքավորումներով և այս գործընթացը շարունակական է։ Նշեմ նաև, որ բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների։ Բժիշկները աչքի են ընկնում իրենց բարձր պատրաստվածությամբ, նվիրված աշխատանքով և կատարում են իրենց պատասխանատու առաքելությունը։
– Պարոն Հարությունյան, ի՞նչպիսի աշխատանքներ են իրականացվել կենտրոնի մասնագիտական անձնակազմի և նոր բաժանմունքների համալրման առումով։
-Իմ պաշտոնավարման ընթացքում կենտրոնը հագեցել է նոր ժամանակակից սարքավորումներով , բարերարների միջոցով վերանորոգվել է դիալիզի բաժանմունքը, որը շուրջօրյա սպասարկում է շուրջ հիսուն հիվանդի, ստեղծել ենք թթվածնի կայանը՝ հրատապ կարիքները բավարարելու և Մարտունի համայնքի բնակչության անվտանգությունն ապահովելու համար, առաջիկայում գործելու է ակնաբուժական ախտորոշման կլինիկան,որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնը իրականացնում է մի շարք կարևոր ծրագրեր և նոր նախագծեր։ Մարտունու բժշկական կենտրոնը վերջին երեք տարիներին համալրվել է նոր բարձր որակավորում ունեցող մասնագետներով։
-Որքա՞ն ազգաբնակչության է սպասարկում Մարտունու բժշկական կենտրոնը։
-Կենտրոնը սպասարկում է շուրջ 80 հազար ազգաբնակչության, ունենք նաեւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունը, որը ունի երկու շուրջօրյա գործող Շտապ օգնության բրիգադ: Ընդ որում անհետաձգելի բուժօգնության ծառայությունը աշխատում օպերատիվ եւ հնարավորինս արագ արձագանքում հիվանդների կանչերին:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Առաջիկայում բժշկական կենտրոնը էլ ավելի վերազինելու, նոր բաժանմունքների հիմնելու ծրագրեր ունենք: Վստահ ենք, որ 2024թ.-ին նոր ասելիքով ու նոր որակով ծառայություններ կմատուցենք մեր ազգաբնակչությանը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Առողջապահության նախարարությանը մարզակենտրոն ծրագրերի համար, և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ով մշտապես կանգնած է մարզի բժշկական հաստատությունների խնդիրների կողքին, և հետամուտ առողջապահական ծրագրերի իրագործմանը:
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի