«ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի   նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր: Նաև՝ Արտադրամասն ապահովված…

Կարդալ ավելին

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ։ Կումայիի համայնքային ոստիկանները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացան նոյեմբերի 16-ին։ 31-ամյա մի տղամարդ տանը կից օժանդակ…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն

Ամիօ բանկը շարունակում է հանդես գալ հետաքրքիր առաջարկներով և հնարավորություններով: Բանկը առանձնանում է խնայողությունների և ներդրումների լավագույն տարբերակներով, որոնք ակնհայտորեն շահավետ են հաճախորդների համար: Այժմ բացի շահավետ պայմաններից, նոր ավանդատուներին բանկն առաջարկում է նաև մասնակցել մրցույթի, որի հաղթողները կստանան ուղևորություն դեպի Աբու Դաբի: Մրցույթի շրջանակում ավանդների պայմաններն են՝ ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ Կախված ձևակերպված ավանդի գումարից և Ամիօ բանկի այլ ծառայություններից օգտվելուց՝ մասնակիցը կկուտակի միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած…

Կարդալ ավելին

Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում

Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում

Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում: Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ հարաբերություններում կարևոր դերակատարում ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Վերջինիս միջոցով Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով…

Կարդալ ավելին

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

  Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության:   Փորձաքննության արձանագրության համաձայն՝ Հացառատ ապրանքանիշի Չանախ պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ Մածուն արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։   Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Արման Սենոքյանին պատկաող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել…

Կարդալ ավելին

Գևորգ Պապոյանըմասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանըմասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։ Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության մրցունակության, որակի և համապատասխանության բաժնի ղեկավար Բեռնարդ Բաուն, Միավորված Ազգերի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր…

Կարդալ ավելին

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք(Տեսանյութ)

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք(Տեսանյութ)

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական լայնածավալ աշխատանք, ինչի արդյունքներից մեկն էլ արձանագրվեց նոյեմբերի 20-ին: Ժամը 17.30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերել է 9 ատրճանակ, 9 ինքնաձիգ,…

Կարդալ ավելին

Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել(Տեսանյութ)

Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել(Տեսանյութ)

Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում  նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական  արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով  նույն օգտատիրոջ…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

Ժաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության:…

Կարդալ ավելին

Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, օտարերկրյա համալսարանների հայագիտական ամբիոնների և կենտրոնների ղեկավարներ: Համաժողովին ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի…

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 569