Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԲելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի աշնանը
Բելառուսում առաջին Հայ առաքելական եկեղեցին նախատեսվում է բացել Մինսկում 2024 թվականի հոկտեմբերին։ Նման մտադրության մասին սեպտեմբերի 6-ին, ըստ БЕЛТА գործակալության՝ կառուցվող տաճար այցելության ժամանակ հայտարարել են արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարյովը։ Խոսելով բելառուսահայ համայնքի և առհասարակ Բելառուսի համար այս եկեղեցու նշանակության մասին, որը հայտնի է որպես երկիր, որտեղ խաղաղ գոյակցում են տարբեր դավանանքների և ազգությունների ներկայացուցիչներ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Նման սուրբ վայրի առկայությունը վիթխարի գործ է: Գաղափարը հիանալի է,…
Կարդալ ավելինԱՄՆ-ը սպառնացել է ռուսական բանկերի մասնաճյուղեր բացող երկրներին
Արտերկրում ռուսական բանկերի դուստր ձեռնարկությունների կամ մասնաճյուղերի բացումը պետք է «կարմիր դրոշ» լինի այլ պետությունների համար, քանի որ Ռուսաստանը կարող է այդպիսով փորձել շրջանցել Ուկրաինայի պատերազմի համար իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները, զգուշացրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակից (OFAC): Այս կապակցությամբ OFAC-ը արտասահմանյան բանկերին հորդորել է զգուշանալ նոր օտարերկրյա մասնաճյուղերի կամ ռուսական վարկային հաստատությունների դուստր ձեռնարկությունների հետ գործարքներից, այդ թվում նրանց հետ, որոնք նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանված չեն: «Ցանկացած օտարերկրյա ֆինանսական հաստատություն, որը…
Կարդալ ավելինԵրեք ամսում Երևանում 1141 շինթույլտվություն է տրվել
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում շուրջ 1141 շինարարության թույլտվություններ են տրվել: Այս մասին փաստում են ուսումնասիրությունները քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած վիճակագրական տվյալներով: Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ամենից շատ շինթույլտվությունները տրվել են Աջափնյակ վարչական շրջանում (140), ամենաքիչը՝ Նուբարաշենում (31): Նույն ժամանակահատվածում տրամադրվել է 622 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 423 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Իսկ այս տարվա հուլիս ամսին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տրամադրվել է 40 նախագծման…
Կարդալ ավելինԱլիևը նշել է ԵԽԽՎ անդամների Ադրբեջան մուտքի արգելքի վերացման պայմանները
Բաքուն կհանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առանձին պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը ԵԽԽՎ-ում այդ երկրի պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո։ Դրա մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացված միջազգային ֆորումում։ «Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին (երբ ԵԽԽՎ-ն չերկարաձգեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները) հատեց կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Սրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ…
Կարդալ ավելինՆերկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝…
Կարդալ ավելինՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին նվիրված հուշադրամ Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»: Որպես ժամանակի միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ այն նշանակալի տեղ…
Կարդալ ավելինՋրվեժում լուծում են գտել այնպիսի խնդիրներ , որոնք նախկինում անհավանական էր թվում. այս եվ այլ թեմաների շուրջ բացառիկ հարցազրույց. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հետ
Ջրվեժ խոշորացված համայնքը Կոտայքի մարզի զարգացող բնակավայրերից է, որին դժվար է համարել բնակավայր (գյուղ):Այն մայրաքաղաքի սրտում է և կարծես թե նրա թաղամասերից մեկն է որովհետև ունի մայրաքաղաքին չզիջող ենթակառուցվածքներ ( բարեկարգ փողոցներ և այլն), բայց այսպիսով Ջրվեժը միաժամանակ Կոտայքի մարզի մյուս համայնքներից մեկն է իր խոշորացված գյուղական բնակավայրերով, միաժամանակ նա մարզի դինամիկ զարգացող կենտրոններից է, համայնքային նշանակության այլ խնդիրների բարեփոխման առանցքային իր նոր ծրագրերով: Այս ֆոնին պետք է արձանագրենք, որ ջրվեժցիների բնորոշմամբ հենց…
Կարդալ ավելինՀաստատվեց հյութերի, կոսմետիկ միջոցների, պահածոների, յուղերի, շոկոլադի դրոշմավորման փորձնական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիտում հաստատեց ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը: Հիմնավորման մեջն նշվում է, որ ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջովին չի արտացոլում «ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի դրույթները, քանի որ կարգավորում է 2014-ից գործող դրոշմապիտակների և դրոշմանիշերի վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի գործունեությունը, որն ունի որոշակի սահմանափակումներ և չի բավարարում Համաձայնագրում նշված պահանջներին։ Հյութերը, կոսմետիկ միջոցները, պահածոները, յուղերը, շոկոլադը և…
Կարդալ ավելինԱռաջարկում են Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգի ընդգրկված են մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են Երևանի մի քանի փողոցի անվանակփոխությանը։ Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նախագծերից մեկով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Փողոցներ անվանափոխելու առաջարկներով հանդես են եկել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Կարդալ ավելին