ՀՀ ՍԱՏՄ-ից հորդորում են , որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը…», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։ Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 124 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 6-ական, 4 շենքերի կամ շինությունների կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների,…
Կարդալ ավելինՊուտինի խոսնակը Ռուսաստանում ծնելիության ցուցանիշն «աղետալի» է անվանել
Ռուսաստանում ծնելիության գործակիցը ցածր մակարդակի վրա է՝ 1,4։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РБК-ն։ Ըստ Պեսկովի, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար։ «Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Իսկ մենք տարեցտարի ավելի քիչ ենք դառնում։ Սա հնարավոր է հաղթահարել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա: Այժմ Ռուսաստանում ծնելիության գործակիցը 1,4 է, ինչը համեմատելի է եվրոպական երկրների և Ճապոնիայի հետ, կարծում է նախագահի մամուլի քարտուղարը։ Նա…
Կարդալ ավելին515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկին՝ այն մասին, թե իբր հունվարի 1-25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ «Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է նա։
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է 388.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.65 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.99 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.07 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՌուսաստանը ցանկանում է դադարեցնել հայկական 16 մատակարարից գյուղմթերքի ներմուծումը
Հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն առցանց բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի հետ՝ կապված Հայաստանից Ռուսաստան վտանգավոր բուսական արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 2024 թվականին Հայաստանից ռուսաստանյան շուկա է ներկրվել 73,9 հազար տոննա միրգ և բանջարեղեն, ինչը գործնականում համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (74,8 հազար տոննա)։ Մատակարարման հիմնական ծավալը բաժին է ընկել ծիրանին (28,8 հազար…
Կարդալ ավելինԴատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ «Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի…
Կարդալ ավելինՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը(ֆոտոներ)
Հայաստանի հավաքականը մասնակցեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։ 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։
Կարդալ ավելինHenley & Partners. Հայաստանի անձնագիրը բարելավել է իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում
2024 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով հայկական անձնագիրը Henley & Partners ընկերության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարձրանալով յոթ հորիզոնականով։ Ցուցանիշը դասակարգում է մոտ 200 երկրների անձնագրերը՝ ելնելով նրանց տերերի այցելությունների համար առանց վիզայի ուղղությունների քանակից: Հայկական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 68 երկիր։ Վրաստանի անձնագիրը զբաղեցրել է 44-րդ տեղը (առանց վիզայի այցելություն 122 վայր), իսկ ադրբեջանական անձնագիրը՝ 69-րդը (առանց վիզայի այց 71 վայր): Ռուսաստանը և Թուրքիան զբաղեցրել…
Կարդալ ավելին