Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին հայտնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը: Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին
Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված…
Կարդալ ավելինՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ը ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԷՐ. ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ.(ֆոտոշարք)
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից: Արտաշատի համայնքապետ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ օրվա առիթով այցելել է տարածաշրջանի Քաղցրաշեն բնակավայր , որի մասին գրել է՝ «Տարեցների օրվա առթիվ այսօր այցելել եմ Արտաշատ քաղաքում ապրող Աշխեն տատիկին և Քաղցրաշեն բնակավայրում ապրող Բալասան տատիկին, ովքեր բոլորել են հարյուր տարին։…
Կարդալ ավելինՀայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը․ Օվերչուկ
Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բավական է ասել, որ Միության միասնական թվային օրակարգը հայտնվել է Հայաստանի ներկայացուցիչների առաջարկով։ Այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նրանց ակտիվ մասնակցությամբ կարեւոր բարեփոխում է նախապատրաստվում՝ կապված ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման եւ ավելացված արժեքի ստեղծման նոր ինտեգրացիոն անդրսահմանային շղթաների ձեւավորման հետ։ Խոսքը ավիաշինական, միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության եւ բարձր տեխնոլոգիական այլ ոլորտների զարգացման…
Կարդալ ավելինԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջինն է միջուկային զենք կիրառել՝ երկու ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա, գրում է «Комсомольская правда»-ն։ «ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները։ Ի դեպ, նախադեպ են ստեղծել»,- Կրեմլում ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը նաեւ «սարսափելի հետք է թողել» Կորեայի ու Վիետնամի պատմության մեջ, իսկ այսօր նրանք փորձում են «օկուպացնել…
Կարդալ ավելինԿրամնիկ․ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կմասնակցի տիտղոսի համար պայքարին
Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը մեկնաբանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք սովորել ենք, որ աշխարհի չեմպիոնն ու վարկանիշով առաջատարը Մագնուս Կարլսենն է, բայց միշտ չէ այդպես եղել։ Այո, սկզբում անսովոր կլինի, բայց որեւէ խնդիր շախմատային աշխարհում չի առաջացնի։ Հույս ունեմ, որ Յան Նեպոմնյաշչին կհաղթի Դին Լիրենին եւ կդառնա աշխարհի չեմպիոն։ Կարլսենը հրաժարվել է տիտղոսից եւ ունի…
Կարդալ ավելինՏրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ – Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն…
Կարդալ ավելինՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը
Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել…
Կարդալ ավելին