Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության  գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի: Նոյեմբերի 20-ին,…

Կարդալ ավելին

Դադիվանքն ու «փաստի» հորինումը

Դադիվանքն ու «փաստի» հորինումը

Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի…

Կարդալ ավելին

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով(ԿԳՄՍՆ)

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով(ԿԳՄՍՆ)

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիո երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։ Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:…

Կարդալ ավելին

Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Ամիօ բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է նախատոնական առաջարկ: Մինչև դեկտեմբերի 30-ը բանկը բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ընձեռում է Visa Signature Business քարտը հատուկ գնով ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Դարձեք Visa Signature Business քարտապան՝ վճարելով ընդամենը 10,000 դրամ՝ 50,000 դրամի փոխարեն: Visa Signature Business պրեմիում քարտն այցեքարտ է դեպի մի շարք արտոնություններ. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և cashback Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ընդլայնված ծառայություններով,…

Կարդալ ավելին

Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է՝ Լոռիում` 10-28 սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30 սմ, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20 սմ, Երևանի բարձրադիր գոտում` 5-10…

Կարդալ ավելին

ՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ

ՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում: «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնի դարձավ, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

Կարդալ ավելին

Դոլարը շարունակում է աճել

Դոլարը  շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն»

ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն»

Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։ Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։ Ռուսական կողմը երեկ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները և հանդիպմանը նախատեսված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի,…

Կարդալ ավելին

Իսրայելը նոյեմբերին մերժել է հումանիտար առաքելությունների 35 տոկոսի մուտքը Գազա. ՄԱԿ

Իսրայելը նոյեմբերին մերժել է հումանիտար առաքելությունների 35 տոկոսի մուտքը Գազա. ՄԱԿ

Իսրայելի կառավարությունը նոյեմբերին մերժել է Գազայի հատված հումանիտար առաքելությունների մոտ 35 տոկոսի մուտքը։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։ Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 1-25-ը Գազայի հատվածում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 456 հումանիտար առաքելություն։ Դրանցից 184-ին (40 տոկոս) աջակցություն է ցուցաբերվել, 158 առաքելության (35 տոկոս) մուտքը մերժվել է։ Եվս 73 գործողություն (16 տոկոս) բախվել է խոչընդոտների, 41 առաքելություն (9 տոկոս) չեղարկել է կապերը  լոգիստիկ հարցերի կամ անվտանգության նկատառումներից…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 572