«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։ Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Ամսագրի գլխավոր խմբագիրը…
Կարդալ ավելինԵրաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով
Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԱՄՈՎ ԿԱԹ» ՍՊԸ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտում` Արձանագրվել է, որ՝ – արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, – հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել, – պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող…
Կարդալ ավելինԱբովյան և Պարոնյան փողոցներում կարգելվի մեքենանների կանգառը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Կարդալ ավելինՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, սննդամթերքի հետ շփման մեջ…
Կարդալ ավելինԱզգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում
Իր իշխանավարման 25 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է զսպման և վերահսկման համակարգված ու թիրախային քաղաքականություն: Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց։ Վերջինի իրացման նպատակով էլ հուլիսի 22-ն Ադրբեջանում «նշում են» որպես Ազգային մամուլի օր[1]։ Ադրբեջանում 2000-ական թվականների սկզբներին անկախ թերթերը ենթարկվել են տնտեսական ճնշման և տուգանքների։ Հետագայում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները, ձերբակալություններն ու, առհասարակ, մամուլի վերահսկման գործիքակազմն էլ…
Կարդալ ավելինAmio Era-ն Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Amio Era կրթական ծրագրի նպատակների շուրջ։ Համագործակցության շնորհիվ համալսարանի սոցիալապես խոցելի խմբերից միջին և բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era կրթական ծրագրին և ստանալ մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում՝ Ամիօ բանկի կողմից։ Համագործակցության մեկնարկը համընկավ համալսարանի կարևոր միջոցառումների հետ․ նույն օրը տեղի ունեցավ ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև համալսարանի 90-ամյակին նվիրված հուշագրքի շնորհանդեսը։ Հանդիպումն ընթացավ ջերմ և…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ավելանում են շների համար նախատեսված զբոսայգիները(Տեսանյութ)
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի: Ծրագրով հարակից հատվածում ստեղծվում է նաև պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Նմանատիպ զբոսայգիների կառուցումը մայրաքաղաքում շարունակվելու է:
Կարդալ ավելինԱրտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 2015 թվականի…
Կարդալ ավելինՓաշինյանի ծրագրածը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն է. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը: Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե’լ…
Կարդալ ավելին








