Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք. այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտով գեներացվի. Փաշինյան

Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք. այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտով գեներացվի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը,…

Կարդալ ավելին

ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել

ԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Կարդալ ավելին

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը: Գրում են Հայքի մշակութային օբուդսմեն ֆեյսբուքյան էջում: Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը (https://monumentwatch.org/…/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2…/ ),նման փաստերը մեկ տասնյակից ավելին են: Հունվարի 22-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը…

Կարդալ ավելին

Պաղեստինը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պաղեստինը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եվրամիությունը պետք է լրջորեն քննարկի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները՝ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարից հրաժարվելու մասին։ «Մենք ԵՄ-ից միայն կընդունենք Նեթանյահուի խոսքերի հստակ դատապարտումը, որում նա հրաժարվել է երկու պետության սկզբունքից և Պաղեստին պետության ստեղծումից։ Եվրամիությունը պետք է շատ լրջորեն մտածի Իսրայելի, և հատկապես նրանց դեմ, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործությունների մեջ, պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ընդգծել է ալ-Մալիքին, փոխանցում…

Կարդալ ավելին

ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Վարդանյան

ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար 1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։ Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի…

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային…

Կարդալ ավելին

Իրանում ժամկետային զինծառայողը կրակել և սպանել է 5 ծառայակիցներին

Իրանում ժամկետային զինծառայողը կրակել և սպանել է 5 ծառայակիցներին

Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում ժամկետային զինծառայողը սպանել է հինգ ծառայակից զինվորականների զորանոցում, հայտնում է IRNA-ն։ Իրանի բանակի հարավարևելյան տարածաշրջանային շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ղոլամալյանը կիրակի օրը հայտնել է, որ ժամկետային զինծառայողը կրակ է բացել մարտական ​​դիրքում հանգստացող զինվորների վրա, այնուհետև դեպքի վայրից դիմել փախուստի։ Ղոլամալյանը նշեց, որ կրակոցների դրդապատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է իրականացվում։

Կարդալ ավելին

Պուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով

Պուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին ժամանակին կտեղեկացվի,  РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ժամանակին կտեղեկացնենք»,- ասաց նա։ Ավելի վաղ, թուրքական Türkiye լրատվամիջոցը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է ՌԴ նախագահի այցին։ Պուտինը նախկինում կիսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու իր մտադրություններով։ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ այս հարցն ուսումնասիրվում է։  

Կարդալ ավելին

NBC News. ԱՄՆ-ի իսրայելամետ օրենսդիրները կորցնում են վստահությունը Նաթանյահուի նկատմամբ

NBC News. ԱՄՆ-ի իսրայելամետ օրենսդիրները կորցնում են վստահությունը Նաթանյահուի նկատմամբ

Կապիտոլիումի բլրի երկու կուսակցությունների իսրայելամետ «բազե  օրենսդիրները» ահազանգում են, որ կորցնում են վստահությունը վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նրա ղեկավարման նկատմամբ, հայտնում է NBC News-ը։ Այն դեպքում, երբ  առաջադեմ օրենսդիրները մշտապես քննադատել են Նաթանյահուին և Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք հողին են հավասարեցրել շենքերը և սպանել հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների, կարևոր է, որ իսրայելամետ օրենսդիրները, որոնք ծառայում են ազգային անվտանգության կարևորագույն հանձնաժողովներում, այժմ, թեև անաղմուկ, բայց հիասթափություն են հայտնում Նաթանյահուի ղեկավարության առիթով։…

Կարդալ ավելին
1 363 364 365 366 367 671