Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 31-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Քննարկումներին ներկա է եղել ՀՀ վարչապետը: Նա տեղեկացրել է, որ 2021 թ. տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի է եղել 5,3 տոկոսով. ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1 տոկոս: Բյուջեի եկամտային մասն էլ հաշվետու տարում գերակատարվել է 147 մլրդ դրամով, այսինքն՝ 147 մլրդ դրամ ավելի գումար է մուտք եղել պետական բյուջե: «Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել…
Կարդալ ավելինԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից:
Կարդալ ավելինԿառավարության օրենսդրական նախաձեռնություններով մի շարք օրենքներ համապատասխանեցվում են ԵԱՏՄ օրենսդրությանը
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 1996 թ. ընդունված «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 50-ից 60-րդ կետերը, իսկ 10-րդ գլուխը՝ շարադրել նոր խմբագրությամբ: Դրույթներից մեկով բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է…
Կարդալ ավելինԴավիթ Համբարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԻ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ», – նշված է որոշման մեջ;
Կարդալ ավելին«Սա է Նիկոլի դեմքը. Սա է Նիկոլի միակ հենարանը․․․»․ Իշխան Սաղաթելյան 
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել եւ գրառում արել: «Սիրելի հայրենակիցներ, սա է Նիկոլի դեմքը։ Սա է Նիկոլի միակ հենարանը։ Բայց մենք գիտենք ինչի դեմ ենք դուրս եկել և ինչ ենք ուզում։ Մեր ընթացքն անկասելի է, հաղթանակը՝ մոտ։ Աստծով, ոգով, մինչև վերջ»։ Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 24 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422963-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10307 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3099602 է: Փաստացի այս պահին բուժվում է 48 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 412606 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 385 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1…
Կարդալ ավելինԲաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»
Բաքուն Երեւանին կոչ է անում «ճիշտ գնահատել տարածաշրջանի ներկայիս իրողությունները»։ «Ցավալի է Հայաստանի արտգործնախարարության հերթական անհիմն հայտարարությունը 2022 թվականի մայիսի 27-ին Զանգիլանի շրջանում Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որում նշվում է, որ «Հայաստանը, որը ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները շուրջ 30 տարի, կոպտորեն ոտնահարում է մոտ մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները»։ «Ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն միշտ հարգել է միջազգային իրավունքի սկզբունքները»,-շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Ինչ վերաբերում է օկուպացիայից ազատագրված Զանգիլանի շրջանում…
Կարդալ ավելինՄահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։ Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ 1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ…
Կարդալ ավելինՀայաստանը գյուղատնտեսական մի շարք ապրանքների արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել
Հայաստանը ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի եւ հնդկաձավարի արտահանման 6-ամսյա արգելք է մտցրել։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 26-ի նիստում։ Նշվում է, որ տեղական արտադրության հաշվին Հայաստանը չի ապահովում այդ ապրանքների ներքին կարիքները, դա հիմնականում կատարվում է ներմուծման հաշվին։ Արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա:
Կարդալ ավելինՄարդաբանները հաղորդակցման բարդ լեզու են հայտնաբերել շիմպանզեների մոտ
Շիմպանզեները շփվելու համար բավականին հարուստ լեզու են օգտագործում, որի «բառերը» նրանք կարողանում են միավորել «նախադասությունների» մեջ, պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության համալսարանի փորձագետները: Նրանք ավելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Communications Biology ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները վերլուծել են Կոտ դ’Իվուարի Տաի ազգային պարկի չափահաս շիմպանզեների միջեւ գրեթե 5000 զրույցի ձայնագրությունները՝ ընդհանուր մոտ 900 ժամ: Նրանք կարողացել են առանձնացնել 390 եզակի ձայնային հաջորդականություն։ Թեեւ ակնհայտ էր, որ շիմպանզեների արձակած ձայները որոշակի տեղեկություններ են կրում,…
Կարդալ ավելին