Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ A գրիպի շտամները. Ինչպե՞ս պաշտպանվել

Հայաստանում պահպանվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը։ Ավելացել է դիմելիությունը բուժհաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ։ Մասնավրապես, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կա հոսպիտալացման թվի աճ, հատկապես մանկահասակ տարիքի, մինչև 5 տարեկան երեխաների, որոնք պայմանավորված են գրիպի բարդություններով, այդ թվում՝ թոքաբորբով։ «Ժողովուրդը գուցե հիշի 2009 թվի համավարակից H1N1 տեսակը գրիպի, H3N2–ը։ Հենց այս երկու շտամներն են հիմա շրջանառվում, Ա գրիպի այս երկու ենթատեսակները, որոնք որ ունակ են առաջացնել անգամ համավարակներ, այսինքն, շատ արագ տարածվում են, շատ արագ վարակում են…

Կարդալ ավելին

Կիբեռմարտահրավեր․ ֆինանսական վիշինգ(Տեսանյութ)

Կիբեռմարտահրավեր․ ֆինանսական վիշինգ(Տեսանյութ)

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։  

Կարդալ ավելին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:…

Կարդալ ավելին

Շաքարախտի ռիսկը նվազեցնելու համար սուրճը պետք է առանց շաքարավազ խմել. AJCN

Շաքարախտի ռիսկը նվազեցնելու համար սուրճը պետք է առանց շաքարավազ խմել. AJCN

Harvard T. H. Chan School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը 10%-ով, բայց միայն այն դեպքում, եթե ըմպելիքը պատրաստված է առանց շաքարի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է գրեթե 290 հազար բուժաշխատող։ Նրանք տեղեկատվություն են տրամադրել իրենց առողջության և սննդակարգի մասին։ Իրենց վերլուծություններում գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սպառված սուրճի քանակին։ Կամավորներին նաև խնդրել են հստակեցնել՝…

Կարդալ ավելին

Պարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել

Պարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել

Բաքվի զինվորական դատարանը երեկ՝ փետրվարի 6-ին,  շարունակել է  Ռուբեն Վարդանյանի  և Արցախի մյուս  պաշտոնյաների  գործի քննությունը: Վարդանյանի գործը  քննվում է առանձնացված  և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է: Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել: Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է.

Դոլարի փոխարժեքը նվազել է.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 396.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.8 դրամ (աճել է 0.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.89 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.0996 դրամ (աճել է 0.0203 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Միրզոյանի այցի ժամանակ ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը

Միրզոյանի այցի ժամանակ ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը

Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։ Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։…

Կարդալ ավելին

Ռուսաստանը կարող է իր բազաները պահպանել Սիրիայում, բայց մի պայման կա. պաշտպանության նախարար

Ռուսաստանը կարող է իր բազաները պահպանել Սիրիայում, բայց մի պայման կա. պաշտպանության նախարար

Սիրիան պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե Դամասկոսի շահերին ծառայելուն ուղղված համաձայնություն ձեռք բերվի։ The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։ «Եթե մենք դրանից Սիրիայի համար օգուտ ենք քաղում, ուրեմն այո»,- լրագրողի համապատասխան հարցին արձագանքել է նա: «Նման կերպ Աբու Քասրան ընդգծել է այն պրագմատիկ մոտեցումը, որը որդեգրում է սիրիական նոր կառավարությունը՝ ծրագրելով նոր դաշինքներ և վերանայելով…

Կարդալ ավելին

ՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում

ՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում

Ամիօ բանկը հանդես է գալիս հիանալի նորությամբ: Այժմ հնարավոր է AMIO Mobile հավելվածում ընդամենը մի քանի վայրկյանում ձևակերպել ավանդ ՀՀ դրամով մինչև 10,5% տարեկան եկամտաբերությամբ։ Ավանդի պայմաններ՝ ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 30․000 ՀՀ դրամ, ամենաբարձր` 10,5% տոկոսադրույքը գործում է 551-ից 730 օր ժամկետի դեպքում, կարող եք ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը։ Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի…

Կարդալ ավելին

Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները

Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները

Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական…

Կարդալ ավելին
1 12 13 14 15 16 630