Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: ՀՀ ԱԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է,…

Կարդալ ավելին

Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում

Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում

Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Օրակարգում է մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը: Նշենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց…

Կարդալ ավելին

ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից․ «Ազատություն»

ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից․ «Ազատություն»

Վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն օր հարյուրավոր զանգեր է ստանում արցախցիներից, որոնք հարազատներին են փնտրում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից: Միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի փոխանցմամբ՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ պատրաստ են Հայաստան տեղափոխել անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին։ Գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե նման քանի ահազանգ են ստացել, և կոնկրետ քանի մարդ է համարվում անհետ կորած։ Կարմիր խաչի…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում. ԿԳՄՍՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: ԿԳՄՍ նախարարությունից  հայտնում են, որ շրջաբերականում նշված է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից,…

Կարդալ ավելին

Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընլայնման ուղղությամբ քայլերի…

Կարդալ ավելին

«Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ»․ Անգելա Մերկելը Էրդողանին

«Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ»․ Անգելա Մերկելը Էրդողանին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։ Նախկին կանցլերը նշել  է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմանիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական…

Կարդալ ավելին

Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած

Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած

Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Օգոստոսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ, Վերին Լարս անցակետով դեպի Վրաստան անցնելուն 610 ծանր մեքենա է սպասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հերթում մինչև 700 ծանր բեռնատար է եղել։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը հայտնել էր, որ ճանապարհային աշխատանքները հանգեցրել են Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու…

Կարդալ ավելին

Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար

Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար

Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքից»։ Թուրքական A haber հեռուստաընկերության ուղիղ եթերում թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահի՝ Նախիջեւան այցի ժամանակ էլ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ունենալու է, թե ավտոճանապարհ, թե երկաթգիծ Թուրքիայից մինչեւ Բաքու։ Աբուլքադիր Ուրալօղլուն պնդել է, թե դեպի թյուրքական աշխարհ եւ միեւնույն ժամանակ դեպի Պեկին  ձգվող ճանապարհին «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր հանգույց է լինելու։ «Այս Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում։  Ճիշտը Հայաստանի միջոցով…

Կարդալ ավելին

Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու՝ Գարիկ Քեռյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել   Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին՝  «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք հաջողությունը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունը սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում…

Կարդալ ավելին

Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի

Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Նրանցից  69 916-ն արդեն հաշվառվել է։ «Այս պահի դրությամբ պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 976 Արարատ՝ 6031 Արմավիր՝ 2124 Գեղարքունիք՝ 2147 Լոռի՝ 1187 Կոտայք՝ 5323 Շիրակ՝ 897 Սյունիք՝ 2050 Վայոց ձոր՝ 1555 Տավուշ՝ 1183

Կարդալ ավելին
1 425 426 427 428 429 666