Թեեւ Շվեդիան դեռ ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՆԱՏՕ–ի խոշորագույն զորավարժությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 17-18–ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի անդամ երկրների բանակների ղեկավարների հանդիպմանը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թույլատրել է առաջիկա խոշորագույն զորավարժությանը Շվեդիայի մասնակցությունը։ Նշվում է, որ Սառը պատերազմից հետո այս զորավարժությունը ամենամեծն է լինելու, որն ուղղված է ՌԴ–ի դեմ։ Զորավարժությանը մասնակցելու են 31 երկրի մոտ 90 հազար զինվորական՝ ՌԴ–ի դեմ պատերազմական տարբեր սցենարներով։
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 32 դեպք է գրանցվել. 16-ը հոսպիտալացված են
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԻնչպիսի՞ն է իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում
Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում ցուցարարների հսկողությունը շարունակվում է։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Երուսաղեմի «Հայ Դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։ Նա ասաց, որ ակտիվ տեղեկատվական աշխատանք է տարվում նաեւ «Կովերի այգու» նշանակությունը բացատրելու համար։ «Իրավիճակն այժմ հանգիստ է։ Այլ նորություն չկա»,- հավելեց Սեւանը։ Երկու շաբաթ առաջ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ նախկինում Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք տեղափոխված ծանր տեխնիկան հանվել է։ Դեկտեմբերի 28-ին ցուցարարների վրա վերջին հարձակումից հետո նույնպես…
Կարդալ ավելինՉզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք. այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտով գեներացվի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը,…
Կարդալ ավելինԵՄ-ն անհանգստացած է Հայաստանի տարածքի մասին Ալիևի պնդումներով. Բորել
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պնդումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։
Կարդալ ավելինԱդրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը: Գրում են Հայքի մշակութային օբուդսմեն ֆեյսբուքյան էջում: Ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում: Այդ քաղաքականությունից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը (https://monumentwatch.org/…/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2…/ ),նման փաստերը մեկ տասնյակից ավելին են: Հունվարի 22-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը…
Կարդալ ավելինՊաղեստինը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Եվրամիությունը պետք է լրջորեն քննարկի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները՝ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարից հրաժարվելու մասին։ «Մենք ԵՄ-ից միայն կընդունենք Նեթանյահուի խոսքերի հստակ դատապարտումը, որում նա հրաժարվել է երկու պետության սկզբունքից և Պաղեստին պետության ստեղծումից։ Եվրամիությունը պետք է շատ լրջորեն մտածի Իսրայելի, և հատկապես նրանց դեմ, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործությունների մեջ, պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ընդգծել է ալ-Մալիքին, փոխանցում…
Կարդալ ավելինՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «ՀՀ Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար 1․ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին։ Խնդրահարույց է համարվում Անկախության հռչակագրի նախաբանի ձևակերպումը, որտեղ կա հղում ԼՂՀ և ՀՀ վերամիավորման որոշմանը․ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի…
Կարդալ ավելինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային…
Կարդալ ավելին