Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված է երկու կողմերից»,- ընդգծել է Բայրամովը։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+8, Լոռի՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+12, Տավուշ՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներ՝…
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ
Կարևորելով հանրային կարծիքը և հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների գործընթացում՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է` ՆԳՆ-հասարակություն կապի ամրապնդումը, թափանցիկ, հաշվետվողական համագործակցության ապահովումը՝ շեշտադրելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեական փոխանցումը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։ Մրցույթի թեմաներն են՝ 1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, 2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում, 3. Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ): Նշված…
Կարդալ ավելինՈւշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
Կարդալ ավելինՍկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
Գաղտնիք չէ, որ անձնական ֆինանսական եկամուտներն ավելացնելու լավագույն և ապահով միջոցներից են պարտատոմսերը: Նրանք ունեն բարձր լիկվիդայնություն, կամայական պահի կարող ես վաճառել և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով: Թե մայր գուման է ապահով, թե եկամտի աղբյուրն է երաշխավորված: Ավելացրու անձնական ֆինանսական միջոցներդ` ձեռք բերելով Ամիօ բանկի անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դոլարային պարտատոմսերը՝ հետևյալ պայմաններով․ Արժեթղթերի անվանական արժեքը – 100 ԱՄՆ դոլար Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75%…
Կարդալ ավելինՓորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin
Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի հատիկների գները 2024-2025 թվականների սեզոնի սկզբին կբարձրանան՝ 2023-2024 թվականների սեզոնի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը՝ հղում անելով Գանայի կակաոյի հատիկների գնումների ազգային մարմնին։ Գանայում մեկ տոննա կակաոյի հատիկի գինը հասել է 49600 ցեդիի (3006 դոլար)՝ նախորդ տարվա 48.000 ցեդի (2909 դոլար) սակագնի դիմաց: «Այս միջոցը նպատակ ունի ամրապնդել արտադրողների վստահությունը, բարձրացնել եկամուտների կայունությունը և ամրապնդել կառավարման գործընկերությունը արտադրողների հետ», – մեջբերում է գործակալությունը Գանայի գործակալության խոսքերը:…
Կարդալ ավելին2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի. ԿԲ
2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, այս տարվա հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Գալստյանը հիշեցրեց, որ վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը՝ հետկովիդային և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ֆոնին, պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը, այնուհետև՝ վերաբնակիչների զգալի հոսքի…
Կարդալ ավելինՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին(Ֆոտոռեպորտաժ)
Նոյեմբերի 4-ից 7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային…
Կարդալ ավելինՆախագահը դեսպաններ է նշանակել Կատարում, Ուգանդայում եւ Ռուանդայում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայում և Ռուանդայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Կարդալ ավելինԲուսական ռեսվերատրոլ նյութը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը. The Guardian
Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները կարմիր խաղողի, գետնանուշի և հապալասի մեջ հայտնաբերել են ռեսվերատրոլ բուսական միացությունը, որը օրգանիզմը պաշտպանում է աղիների քաղցկեղից։ Հայտնագործության մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։ Հետազոտության արդյունքները հիմնված են թիմի ավելի քան մեկ տասնամյակի աշխատանքի վրա, որն ավելի վաղ հայտնաբերել էր, որ զտված ռեսվերատրոլը կարող է դանդաղեցնել ուռուցքների աճը մկների շրջանում՝ չմարսված վիճակում աղիքներ հասնելով: Նոր նախագիծը նպատակ ունի փորձարկումներ անցկացնել 50-73 տարեկան մարդկանց վրա, ովքեր հետազոտվել են աղիքային պոլիպների համար՝…
Կարդալ ավելին