Իրավաբան Հարութ Սասունյանի ֆեսբուքյան իր պաշտոնական էջից տեղեկանում ենք կապված Ալբերտ Բազեյանի ձերբակալության և նրա գործով անցնող դեպքերի մանրամասներին , որտեղ մասնավորապես ասվում է ՝ « Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով իշխանությունը զավթելու, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու կեղծ ամբաստանությամբ ձերբակալվել այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։ Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Նախարար…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը, դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», դեկտեմբերի 2-ի ցերեկը, դեկտեմբերի 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0 + 2,…
Կարդալ ավելինԱնահիտ Մինասյանը հանդիպել է Վրաստանի ՄԻՊ-ին
Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ:Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ համագործակցության հետագա ուղղությունների պլանավորման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ…
Կարդալ ավելինԷրդողանը հուսով է Աթենք կատարելիք այցից հետո «նոր գլուխ բացել» Հունաստանի հետ հարաբերություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հուսով է, որ հաջորդ շաբաթ Հունաստան կատարելիք իր այցը նոր գլուխ կբացի Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում, տեղեկացրել է NTV հեռուստաընկերությունը։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողներին ասել է, որ «Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ տարաձայնություններ կան որոշ հարցերի վերաբերյալ, բայց մյուս հարցերում կան բարելավման հնարավորություններ»։
Կարդալ ավելինԻսրայելը հայտարարել է աշխարհագրության ընդլայնման և Գազայի հատվածում մարտերի ինտենսիվության ավելացման մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հարձակվումներ է գործում «այն վայրերում, որտեղ այն չի հարձակվել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարից առաջ, և որ այդ հարձակումները կուժեղանան», հաղորդում է Haaretz-ը։ «Վերջին երկու օրվա ընթացքում մենք գործել ենք նաև այն տարածքներում, որտեղ նախորդ ամսվա ընթացքում չենք գործել, և այդ թիվը կավելանա»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ «Մենք ստիպված կլինենք դա անել՝ հարմարվելով այն տարածքի յուրահատուկ պայմաններին, որտեղ մենք կռվում ենք, որոնք տարբերվում են այն…
Կարդալ ավելինFly Arna ավիաընկերությունը վերսկսել է տոմսերի վաճառքը
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը տեղեկություններով վերսկսել է տոմսերի վաճառքը: Նշենք, որ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում ՌԴ, Իրան, Վրաստան, Եգիպտոս եւ այլ ուղղություններով:
Կարդալ ավելինՀամերգներ
Դեկտեմբերի 5-ին , ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Կարդալ ավելին«MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը
Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։ Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով կներկայանան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ «MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է, ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 402.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.70 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.52 դրամ (աճել է 0.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (նվազել է 0.07 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-437 դրամով,…
Կարդալ ավելին