Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ մասնավորապես ընդգծելով Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները, լողասեզոնի ընթացքում փրկարարների…
Կարդալ ավելինՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալը կառաջացնի քրեական պատասխանատվություն(Տեսանյութ)
Երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև 1 ամիս վարել իրենց վարորդական վկայականներով․ Արփինե Սարգսյան(Տեսանյութ)
2024 թ. ունեցել ենք 1579 միավոր հրազենի առգրավում, ինչը 10․7 %-ով ավելին է 2023-ի արդյունքներից(Տեսանյութ)
Այսօր հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին: Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի կերպարն ու ժամանակի մեջ նրա տեղն ու դերը։ Հաջորդիվ տեղի է ունեցել մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում՝…
Կարդալ ավելինԱռաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա
Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի անցկացումը նպաստելու է երեխաների՝ ընթերցելու կարողությունների զարգացմանը: Հատկանշական է, որ այս օլիմպիադան հանրապետական փուլ չի ունենալու, քանի որ նպատակը…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը: Նախարարի…
Կարդալ ավելինԷլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ: WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում: Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝ …
Կարդալ ավելինՄարդկանց և կենդանիների շրջանում COVID-19-ի շրջանառությունը նոր վիրուսների առաջացմամբ է սպառնում. ԱՀԿ
Մարդկանց և կենդանիների շրջանում SARS-CoV-2 կորոնավիրուսի շրջանառությունը սպառնում է նոր վտանգավոր վիրուսների առաջացմամբ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։ «COVID-19-ից հանրային առողջության համաշխարհային ռիսկը մնում է բարձր», – ասվում է զեկույցում: ԱՀԿ-ն նշել է, որ SARS-CoV-2-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետն այժմ զգալիորեն աճել է: Սակայն դրա շրջանառությունը զգալի մակարդակով շարունակվում է։ Ըստ կազմակերպության՝ այդ մասին է վկայում «փորձարկման դրական արդյունքների և կեղտաջրերի նմուշառման տոկոսը»։ SARS-CoV-2 համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -19-24, ցերեկը՝ -2-6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-8-12, ցերեկը՝ +1+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ 0-3, Լոռիում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ +1+5, Տավուշում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+6, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -19-24, ցերեկը՝ -2-5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…
Կարդալ ավելին