Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

  Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5.00 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը…

Կարդալ ավելին

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակութային արժեքը կբերվի Հայաստան. հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակութային արժեքը կբերվի Հայաստան. հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա նշմամբ՝ նախարարությունն իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք նաև հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում, փորձ է արվում վերադարձնել Հայաստան: «Վերջերս Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ ենք…

Կարդալ ավելին

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։ Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ…

Կարդալ ավելին

ՄՍՇՊՀ-ն տուգանել է Մարտունի քաղաքի Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանին՝ թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

ՄՍՇՊՀ-ն տուգանել է Մարտունի քաղաքի Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանին՝ թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Ավետ-Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել է 7 570 000 ՀՀ դրամի տուգանք ճնշասեղմված բնական այրվող գազի` թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։ Մասնավորապես, հարուցված վարույթի շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում «Ավետ-Մհեր» ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ։ Մասնավորապես գազալցակայանի 1-ին գազաբաշխիչ աշտարակի 1-ին խողովակի  և 3-րդ գազաբաշխիչ աշտարակի 2-րդ  խողովակի արտացոլած ցուցիչները կազմել են 3 կգ, մինչդեռ աշխատանքային չափանմուշի արտացոլած ցուցանիշները կազմել են …

Կարդալ ավելին

2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի

2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի

Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։ Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակներով՝  Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում կամ մարզերում։ 2025 թվականին…

Կարդալ ավելին

Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հրաժարվի երկխոսությունից

Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հրաժարվի երկխոսությունից

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհետապնդի իր նպատակները ռազմական ճանապարհով, եթե ուկրաինական կողմը հրաժարվի բովանդակալից բանակցություններից: Ըստ «Коммерсантъ»-ի՝ Պուտինը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը սկզբում առաջնահերթություն է տվել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը և դրա պատճառների վերացմանը՝ երկխոսության միջոցով: Սակայն, եթե Ուկրաինան և նրա միջազգային դաշնակիցները հրաժարվեն բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է «ապահովել այն տարածքների ազատագրումը, որոնք համարում է իր պատմական հողերը՝ ռազմական միջոցներով»,- նշել է ՌԴ առաջնորդը:…

Կարդալ ավելին

Ուկրաինան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական ակտիվները սառեցնելու հարցում ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա. AFP

Ուկրաինան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական ակտիվները սառեցնելու հարցում ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա. AFP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի կժամանի Բրյուսել՝ եվրոպացի գործընկերներին սառեցված ռուսական ակտիվներն օգտագործել համոզելու համար՝ հանուն Ուկրաինային աջակցելու՝ հակառակ ԵՄ երկրների վրա այս ծրագրի դեմ Վաշինգտոնի ճնշմանը, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է աղբյուրը։ «ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա՝ ռուսական ակտիվները Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու գաղափարից հրաժարվելու համար»,- չորեքշաբթի հայտարարել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հավելել է, որ Զելենսկին «գնում է Բրյուսել՝ եվրոպական երկրներին այդ որոշումն ընդունելուն դրդելու համար»։ Եվրամիության խորհուրդը դեկտեմբերի 12-ին որոշեց մշտապես սառեցնել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները։ Եվրոպական…

Կարդալ ավելին

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք վաղվա միասնական ժամերգությանը

«Մայր Հայաստանը» մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք վաղվա միասնական ժամերգությանը

«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մայր Հայաստանը»։ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Մայր Հայաստանը» կմասնակցի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։ Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ներկա գտնվել հոգևոր և արժեքային խորհուրդ պարունակող այդ միջոցառմանը։ Միասնաբար պաշտպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներքին ու արտաքին թշնամիներից։

Կարդալ ավելին

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

Ամանորը լավագույն ժամանակն է ընտրելու այն լուծումները, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Mastercard World պրեմիում քարտը հենց այդ լուծումն է և այժմ այն հասանելի է Ամիօ բանկում։ Քարտը համադրում է Mastercard-ի առավելությունները և Ամիօ բանկի առաջարկները՝ դարձնելով վճարումները, ճանապարհորդությունները և կազմակերպչական հարցերը ավելի պարզ ու հաճելի։ Հատուկ առաջարկ : Մինչև 2026 թ. փետրվարի 28-ը Mastercard World պրեմիում քարտի տարեկան սպասարկման վճարը կազմում է ընդամենը 9000 դրամ՝ 18,000 դրամի փոխարեն։ Mastercard World քարտով Ձեզ հասանելի…

Կարդալ ավելին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման…

Կարդալ ավելին
1 41 42 43 44 45 825