Հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի շուրջ չէ․ հարցը վերաբերում է ավելի խորքային բանի՝ ի՞նչ է պետությունը, ո՞ւմ է ծառայում. Անանյան

Հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի շուրջ չէ․ հարցը վերաբերում է ավելի խորքային բանի՝ ի՞նչ է պետությունը, ո՞ւմ է ծառայում. Անանյան

ՀԷՑ-ի հարցով Ազգային ժողովում այսօրվա լսումներին ընդառաջ անհրաժեշտ է դիտարկել ոչ թե կոնկրետ օրակարգային հարցը, այլ այն խորքային քաղաքական-մշակութային ենթահողը, որում ձևավորվում և արտահայտվում է նման քննարկումների որակը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում վերջին տարիներին ակնհայտ է պոպուլիզմի և տգիտության համակարգված ինստիտուցիոնալացումը։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ իշխանական վերնախավը սեփական տգիտությունն ու պաթոլոգիական անտեղյակությունն այլևս չի թաքցնում, այլ, ընդհակառակը, ներկայացնում է…

Կարդալ ավելին

Քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր․ ՆԳՆ ոստիկանության պետն ընդունել է ԻԻՀ փոխդեսպանին(Տեսանյութ, նկարներ)

Քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր․ ՆԳՆ ոստիկանության պետն ընդունել է ԻԻՀ փոխդեսպանին(Տեսանյութ, նկարներ)

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը: Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք…

Կարդալ ավելին

Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

Բաքու-Մոսկվա առճակատու՞մ․ ռուսաֆոբիան Ադրբեջանում նոր թափ է հավաքում

Ադրբեջանը չեղարկել է իր երկրի տարածքում ռուսական մշակութային բոլոր միջոցառումները։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ռուս իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ նրանց էթնիկ պատկանելության պատճառով կատարված դիտավորյալ և անօրինական սպանություններն ու բռնության ակտերը, և այն փաստը, որ նման դեպքերը վերջին ժամանակներում ստացել են համակարգային բնույթ, չեղարկվում են Ռուսաստանի պետական և մասնավոր ձեռնարկությունների կողմից Ադրբեջանում անցկացվելիք մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները,…

Կարդալ ավելին

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում(Տեսանյութ)

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում(Տեսանյութ)

Հունիսի 28-ին` ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 413 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հայտնաբերվել է 413 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հունիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 96, չամրակապված վարելու՝ 1126, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 481, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80 և 1754 այլ իրավախախտում։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…

Կարդալ ավելին

Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում. Սամվել Կարապետյանը՝ ՔԿՀ–ից

Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում. Սամվել Կարապետյանը՝ ՔԿՀ–ից

Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությունն է արել պաշտպանության խորհրդի միջոցով. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում: Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 1-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,…

Կարդալ ավելին

G7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից

G7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից

Միացյալ Նահանգները եւ G7-ի մյուս երկրները համաձայնության են եկել, որ ամերիկյան ընկերությունները կազատվեն խոշոր կորպորացիաների համար նախատեսված գլոբալ նվազագույն հարկի վճարումից, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության՝ G7-ի ներկայիս նախագահության շրջանակում տարածված հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվել է, որ «յոթնյակի» նոր պլանը ճանչում է ԱՄՆ գործող օրենքները նվազագույն հարկի մասին եւ ուղղված է միջազգային հարկային համակարգի կայունության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնն ի պատասխան կհրաժարվի «հարկային վրեժխնդրությունից», որը ներառված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «մեծ, հիանալի» օրինագծում՝…

Կարդալ ավելին

«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան

«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն: Հարթակը գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան,…

Կարդալ ավելին

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝  նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձևաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական…

Կարդալ ավելին
1 120 121 122 123 124 827