Այսօր`սեպտեմբերի 14-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի…
Կարդալ ավելինՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս…
Կարդալ ավելինԿԱՍԱՑՎԵԼ Է «ԱՐՄԱՎԻՐ ԳԱՐԴԵՆ» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։ Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ – սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը, – չի եղել հանդերձարան անձնակազմի համար, – պատերը չեն եղել մաքրվող…
Կարդալ ավելինՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի մասնակցությունը Պեկինում կայացած Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին
Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ «Միջազգային ինտեգրումը հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: Մենք հանձնառու ենք խորացնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր գիտելիքներով և սովորել ուրիշներից: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի մրցունակ, արդար և դիմացկուն շուկաներ, որոնք կբավարարեն այսօրվա և վաղվա պահանջներին։ Միասին մենք ոչ միայն պարզապես վերահսկում ենք, որպեսզի շուկայում կանոնները պահպանվեն, այլև ձևավորում ենք տնտեսության ապագան»,- ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։ Այցի շրջանակներում ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական ադմինստրացիայի նախարար Լուո Վընի միջև տեղի է ունեցել ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրված օրինակների փոխանակում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում:
Կարդալ ավելինՌԴ ԾԱՂԻԿ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏՐՎԵԼ ԵՎՍ 11 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր: Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ երկիր: Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։ Հիշեցնում ենք, որ, համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի…
Կարդալ ավելինՊՐԵՄԻԵՐԱ՝ ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ
«ԿՅԱՆՔ» Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», — նշում է Վահագ Ռաշը։ Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան…
Կարդալ ավելինՄամուլի հաղորդագրություն․288 828 000 դրամ տուգանք՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։ Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է` ü դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, ü 2024 թվականի նոյեմբերի…
Կարդալ ավելինՍՈՒՇԻԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԸ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Պարզվել է, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Ի մասնավորի՝ արտադրամասի հատակների, պատերի, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ սանհանգույցի դուռը բացվել է դեպի…
Կարդալ ավելինՈրպես անհետ կորած որոնվում է Գալուստ Երոյանը
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Գալուստ Երոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելին









