Հեշտ փորձառություն = բարձր լոյալություն

Հեշտ փորձառություն = բարձր լոյալություն

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ընտրում են այնպիսի ընկերություններ, որոնց ծառայություններից օգտվելը հեշտ է, արագ և պարզ, թե՞ այնպիսի ընկերություններ, որոնցից օգտվելու համար պետք է տրամադրել ավելի շատ ժամանակ և գործադրել հավելյալ ջանքեր։ Ամիօ բանկը, իր գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում, հրապարակում է CES (Customer Effort Score) ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե որքան հեշտ է հաճախորդների համար օգտվել բանկի ծառայություններից։ Միջազգային փորձը վկայում է, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է այն ապրանքանիշերը, որոնք ապահովում են…

Կարդալ ավելին

Մեր նպատակը ՔՊ-ին իշխանազրկելն ու իշխանության պատասխանատվությունը ստանձնելն է. ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.

Մեր նպատակը ՔՊ-ին իշխանազրկելն ու իշխանության պատասխանատվությունը ստանձնելն է. ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.

  Վաղարշապատ  համայնքում  նախընտրական քարոզարշավը   բուռն կերպով ընթանում է: Իշխանական  թեկնածուն վարչական լծակներ է օգտագործում: Տարբեր գերատեսչություններից ու տարբեր համայնքներից  քարոզարշավին են մասնակցում, որ տպավորություն թողնեն, թե սատարողները  զգալի են: Այդ մասին մեզ փաստեց Էջմիածին քաղաքի բնակիչ: Չկտրվելով թեմայից  հիմա փորձենք անրադարձ  կատարել նաև «Մայր Հայաստան» ավագանու թիմին: Ինչպես  ժողովուրդն է ասում,  այս  թիմի անդամներից  շատերը նախկին համայքնապետ են, իրենց գյուղերում ավելի շատ   հարգանք են վայելում ՝  գործերով , քան  այն մարդիկ, ովքեր նշանակվել են…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին

Ամիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին

  Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել շփվելու բանկերի ներկայացուցիչների հետ և տեղեկանալու ֆինանսավորման հնարավորություններին։ Էքսպոյի ընթացքում Ամիօ բանկը ներկայացրել է բիզնեսների և ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտներն ու առավելությունները՝ կարևորելով Սյունիքի մարզում բանկային ծառայությունների հասանելիությունը և գործընկերային հարաբերությունների զարգացումը։ Կապանի մասնաճյուղը դրա լավագույն…

Կարդալ ավելին

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը

Նոյեմբերի 3-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի Յոան Բուրժուան ելույթ ունեցավ իր հայտնի «Կախման կետին մոտենալու փորձեր» պերֆորմանսով, իսկ միջազգային հիփ-հոփ աստղ, խորեոգրաֆ Կադեր Ատուի Accrorap ընկերությունը՝ «PRELUDE» բացօթյա պարային ներկայացմամբ։ Փառատոնի հիմնական բաղադրիչներն էին պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Աշխարհահռչակ պարուսույց Մուրադ Մերզուկիի տպավորիչ «Պիկսել» ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճով։ Կապանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցան ռեզիդենցիաներ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի մանակցությամբ, իսկ Գավառի դրամատիկական…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 386 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 386 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5165 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 115 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 251 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1197, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 629, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 324, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 161 և 1556 այլ իրավախախտում։ 118 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…

Կարդալ ավելին

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք․ ՆԳ նախարար

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք․ ՆԳ նախարար

2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է Փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին և նշել, որ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր 14704 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է (հիմնականում պայմանավորված է հրդեհների թվի աճով)։ Նախարար Սարգսյանը հայտարարել է, որ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից 2025 թվականի 9 ամիսների ընթացքում փրկվել է 162 մարդու կյանք։ Խոսելով ինստիտուցիոնալ զարգացման մասին` ՆԳ նախարարն ընդգծել…

Կարդալ ավելին

Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ ՆԳ նախարար

Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ ՆԳ նախարար

ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված միջոցառումներին՝ նշել է, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս տեսանկյունից հստակ կլինեն ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։ Խոսելով բիոմետրիկ համակարգի ներդրման մասին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են աշխատանքները, կա…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը

Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը

Ամիօ բանկը, իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում, հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը՝ CSI (Customer Satisfaction Index): CSI-ը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առանձին ծառայությունների արդյունավետությունը, այլև ձևավորել ամբողջական պատկեր բանկի և հաճախորդի միջև հարաբերությունների մասին։ Այս ցուցանիշը ձևավորվում է մի քանի կարևոր չափորոշիչների հիման վրա՝  սպասարկման որակ և արագություն,  գնային քաղաքականություն,  սպասելիքների իրականացում, և մի շարք այլ գործոններ։ Ամիօ բանկի CSI ցուցանիշը տատանվում է 8.59-ից 8.62-ի միջակայքում (10 բալային համակարգ),…

Կարդալ ավելին

2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով․ ՆԳ նախարար

2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով․ ՆԳ նախարար

  Այսօր Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ընթացիկ տարվա տվյալները նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի, ինչը նախորդ…

Կարդալ ավելին

Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

Նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սա ԿԲ դրամագիտական շրջագայության 15-րդ կանգառն է, իսկ Սյունիքի մարզում՝ երրորդը՝ Կապանից և Սիսիանից հետո։ Ցուցադրությունը բաց կլինի նոյեմբերի 1-ից 9-ը։ Այն նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։ Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և…

Կարդալ ավելին
1 62 63 64 65 66 826