Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար

Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ. Սրանից հետո ինձ ինչ ուզում է անեն. դասակի հրամանատար

Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման  պատճառով. Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը: Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում: «Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն…

Կարդալ ավելին

Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

Հույս ունենք, որ թե’ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե’ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը եւ բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները: Լրագրողի հարցին, թե պաշտոնանկություններից բացի հնարավո՞ր է արդյոք Պաշտպանության նախարարի հրաժարականը, Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական եւ քրեաիրավական պատասխանատվությանը կարելի է անդրադառնալ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ…

Կարդալ ավելին

Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան

Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան

Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ խմբակցության ղեկավարը…

Կարդալ ավելին

Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան

Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան

ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի…

Կարդալ ավելին

Բացառում ենք որեւէ արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին. Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում

Բացառում ենք որեւէ արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին. Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում

Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին: Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:…

Կարդալ ավելին

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` տեղեկացնում են Արցախի  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը: Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա…

Կարդալ ավելին

Լավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին

Լավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկության հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված պայմանների համաձայն: Ընդգծել է նաեւ բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի…

Կարդալ ավելին

Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Հայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին: Նամակներում Հայկ…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000…

Կարդալ ավելին

Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ խորհրդարանի 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 72-ը, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով` Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:Ընտրությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին:

Կարդալ ավելին
1 424 425 426 427 428 573