Պն փոխանցմամբ օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Լսելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ռազմական…
Կարդալ ավելինՀայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 1 մլն մարդով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայաններում (Զվարթնոց եւ Շիրակ) ուղեւորահոսքը 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2 մլն 401 հազար 780 մարդ: Զվարթնոց օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 2 361 985 մարդ, իսկ Շիրակ օդանավակայանում՝ 39 795 մարդ: Նշենք, որ ՀՀ երկու օդանավակայաններում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1 մլն 356 հազար 368 մարդ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 771 992 մարդ:
Կարդալ ավելինԽաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. արցախիները վրան են տեղադրում ճանապարհին
Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա- Ստեփանակերտ ճանապարհի մոտ է: «Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։ Մենք մնում են այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։ Նշենք, որ այս պահին…
Կարդալ ավելինԵրևանում բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով. ՀԲ
Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով։ Նման տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկը պարբերաբար թողարկվող տնտեսական զարգացման ամփոփագրում։ Ըստ աղբյուրի, անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին: Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով: Հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս, ինչի պատճառով հուլիսին միջին…
Կարդալ ավելինՎանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է
Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է, գրում է Ermenihaber-ը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո: Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե…
Կարդալ ավելինԲաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում
Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում: Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՊՆ փոխանցմամբ այսօր՝ օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելինԱդրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ
Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: «Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասաց Ալ.Գաբրիելյանը: Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:
Կարդալ ավելին«8 հազարանոց մեքենայի համար 15-20 հազար գրավ են ուզում». ՊԵԿ-ի դիմաց բողոքում են վրացական համարանիշով մեքենաների տերերը
Մի խումբ վարորդներ այսօր՝ օգոստոսի 28-ին, ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կանխել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:«Խնդիրն այն է, որ մարդիկ բերում…
Կարդալ ավելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Օգոստոսի 27-ից -31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ…
Կարդալ ավելին