Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է:…
Կարդալ ավելինԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԱդրբեջանի նախագահը հավաստիացնում է, որ ցանկանում է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան հայրենիք
«Իրենց տներից հեռանալը, նախ, իրենց (Ղարաբաղի հայերի- խմբ.) սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը Ղարաբաղի հայերի հետ, ինչպես նաեւ այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Մենք բացահայտ հայտարարում էինք այդ մասին։ Եվ ադրբեջանցի ժողովրդին մեր դիմումի մեջ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ես ասել եմ, որ իրենք կարող են մնալ»։ Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուս» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Բոլոր նրանք, ովքեր…
Կարդալ ավելինԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։ «Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», – նշել են ԱԳՆ-ում։ Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:
Կարդալ ավելինԻրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր
Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցության վեց համաձայնագիր Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, տեղեկացրել է Tasnim-ը։ Արնուսը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ շաբաթ օրը Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Սիրիայի վարչապետի այցի ընթացքում գումարվել է իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստը երկարատեւ ընդմիջումից հետո։ Տնտեսական նստաշրջանի արդյունքն է դարձել վեց համաձայնագրերի ստորագրումը, ներառյալ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւ փոխըմբռնման հուշագիրը, որոնք վերաբերում են տուրիզմին, զանգվածային լրատվամիջոցներին, սպորտին,…
Կարդալ ավելինԱյսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի.գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել. ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Կիրանցի նոր կառուցվող դպրոց եւ այս մասին գրառում կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։ – Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, – ասում են մեզ։ Կիրանցը Տավուշի մարզում է։ Երրորդ տարին է՝ նոր չափորոշիչն են փորձարկում։ Այս տարի…
Կարդալ ավելինԱՄՆ-ը միայնակ է Գազայի հատվածում հրադադարի հարցում. Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վետոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւի վրա, որը կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում, «լիակատար հիասթափություն» դարձավ։ «Մեր ընկերները ևս մեկ անգամ հայտարարեցին, որ Ամերիկան այժմ միայնակ է այս հարցում, հատկապես ՄԱԿ-ում այսօր կայացած քվեարկության ժամանակ», – ուրբաթ օրը պետական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա խոսել է Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի իր գործընկերների հետ հանդիպումից հետո,…
Կարդալ ավելինԲացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ: Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը Իջեւանում հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին
Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Նիստին մասնակցել են Կուսակցության Տավուշի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Կարդալ ավելինՔննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանին հակիրճ ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Հիմնական զեկուցողի խոսքով Մանվել Բադալյանը քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման ակունքներում է կանգնած: Մանվել Բադալյանը նշել է, որ կարեւորում է ոլորտը Հայաստանում ձեռնարկատիրական զարգացման, տնտեսական մրցակցության ազատության եւ…
Կարդալ ավելին