Արարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ: «Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- X-ի իր էջում գրել է նա:

Կարդալ ավելին

Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերի մակերևույթները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող  նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել, – արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների…

Կարդալ ավելին

Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։  Այս մասին  գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։ «150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։

Կարդալ ավելին

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, բայց արդեն ուրբաթ նորից կսկսի իջնել։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ +2+6,…

Կարդալ ավելին

2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը. ԿԲ

2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը. ԿԲ

2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Սակայն դա, նրա խոսքով, միեւնույն է, ցածր է 50 տոկոս նշաձողից, որը համարվում է անհրաժեշտ պետական պարտքի կայուն վիճակի ապահովման համար։ «Չնայած 2024թ. պետբյուջեի նախագիծը այս կամ այն պատճառներով կարող է պարունակել որոշակի մակրոտնտեսական ռիսկեր, այնուամենայնիվ, այն ընդգծում է կառավարության ձգտումը՝ ապահովելու ներդրումների աճ։ Մասնավորապես, տնտեսական պոտենցիալի…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 402.92  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.49 դրամ (աճել է 5.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.16 դրամ (աճել է 6.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (աճել է 0.09 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-436 դրամով,…

Կարդալ ավելին

Կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր): Մասնավորապես՝ – արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը, – մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։ Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կարդալ ավելին

Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից

Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից

Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից  տեղեկացնում են, որ ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության: Միաժամանակ, դեկտեմբերի…

Կարդալ ավելին

ՀՀ-ն ունի Գրանադայի սկզբունքներով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք․Միրզոյան

ՀՀ-ն ունի Գրանադայի սկզբունքներով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք․Միրզոյան

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Հայտնում են ԱԳՆ-ից: Ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի ելույթի տեքստը․ «Հարգելի գործընկերներ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով: Այսպիսով, հետագա քննարկումը…

Կարդալ ավելին
1 379 380 381 382 383 643